28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Մեր խիղճն այստեղ մաքուր է. Ստեփան Մարգարյան

«Նախ ասեմ՝ իշխանություններն ասում էին, որ ուզում էին անել լավ, բայց ստացվեց այնպես, ինչպես միշտ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Ստեփան Մարգարյանը:

Ինչ վերաբերում է իրենց կուսակցության արձանագրած արդյունքին, ապա Մարգարյանն ասաց. «Մենք սրան նայում էինք որպես փորձաշրջանի նման մի բան խորհրդարանական ընտրություններից առաջ, եղած արդյունքները վատ չեն հատկապես Գյումրիում, որովհետև մեկ ամիս առաջ ենք մենք ստացել վկայական կուսակցության»: Նա հավելեց, որ ընտրությունների ընթացքում նկատել են «կառուսել» կոչվածը, իսկ քարոզարշավի ժամանակ էլ ավելի շատ անձանց պայքար էր գնում, քան թե կուսակցությունների ու ծրագրերի:

Հարցին՝ ինչպես հաղթել ՀՀԿ-ին, նա պատասխանեց. «Ցավոք սրտի, իշխանություններին հաջողվեց ընդդիմադիր դաշտում ընդդիմադիրներ ունենալ, կային կուսակցություններ, որ պայքարում էին ոչ թե իշխանության, այլ ընդդիմության դեմ: Երբ քաղաքական դաշտում ընդդիմադիր թեմը չի համախմբվում, ավելի շատ է գործում «կառուսելը»»:

Հարցին՝ իսկ ում շուրջը պիտի հավաքվեին, Մարգարյանն արձագանքեց՝ ոչ թե անձի, այլ գաղափարի:  Իրենք փորձել են այդ համախմբումը կազմակերպել, սակայն ապարդյուն. «Ասել ենք՝ եկեք, գնանք այս քաղաքներում միասին, բայց չի ստացվել: Մեր խիղճն այստեղ մաքուր է, մենք արել ենք հնարավորը: Վանաձորում մեր կառույցը բոլոր մասնակիցների հետ է գնացել բանակցությունների, նույնիսկ եղել են այս պայմանը, որ մենք չունենք ամբիցիա, կարող ենք քննարկել ցանկացածին՝ որպես առաջին համար»:

Նա ծիծաղելի համարեց լուրերը, թե իրենց կուսակցությունն ընտրակաշառք է բաժանել: Դիտարկմանը, թե նախկինում ԲՀԿ-ն էր բաժանում, նա ասաց, թե ԲՀԿ-ն ընտրություններից առաջ բարեգործություն էր անում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ