Խանգարողը Փաշինյանը չէր /վիդեո/
«Վանաձորի ընտրությունների կարևորագույն սյուժեն դարձել էր «Լուսավոր Հայաստանի» և «Քաղաքացիական պայմանագրի» բախումը»,-այսօր՝ հոկտեմբերի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ «Լուսավոր Հայաստանին» հաղթելու համար խանգարում էր ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ իրականում ԲՀԿ-ն ու «Հայկական վերածնունդը»: «Ինչու «Լուսավոր Հայաստանը» որպես թիրախ ընտրեց Նիկոլ Փաշինյանին, ոչ թե իմ նշած ուժերին, կարող եմ կռահել, որ դա կարող է լինել և՛ ուժը պատելու գործոնի հետևանք, և՛ կարող է լինել պարզապես ապրիլ ամսին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ պոտենցիալ քաղաքական մրցակիցներին թուլացնելու մարտավարական արդյունք»,-ասաց Աշոտյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: