21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Մեզ համար առաջնահերթը մեր երեխաների առողջությունն է, այլ ոչ թե ինչ-որ պայմանականություններ. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի կոմունալ վարչությանը և 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է կազմել ձմռան նախապատրաստական համալիր աշխատանքների ծրագիրը: Աշխատակազմի կրթության, առողջապահության, մշակույթի վարչություններին, ինչպես նաև 12 վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է ուսումնասիրել մասնավորապես քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների կաթսայատներն ու ջեռուցման համակարգերը նախապատրաստել վերագործարկման:

«Դեռ նախորդ տարի եմ այս հարցի հետ կապված նշել, որ մասնավորապես կրթօջախների ջեռուցման սեզոնի մեկնարկի պայմանական ժամկետ սահմանելն անընդունելի է: Ակնհայտ է, որ բարձրադիր վարչական շրջաններում ավելի վաղ է սկսում զգացվել սառնությունը, ուստի ավելի վաղ էլ պետք է մեկնարկի ջեռուցման սեզոնը: Ըստ այդմ, արդեն իսկ սկսեք համապատասխան ուսումնասիրություններն ու վերացրեք հնարավոր թերությունները և ջեռուցման համակարգերը բերեք վերագործարկման պատրաստ վիճակի: Մեզ համար առաջնահերթը մեր երեխաների առողջությունն է, այլ ոչ թե ինչոր պայմանականություններ», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ