27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 3, 2016

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ: ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Մովսես Հակոբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ»:

Արմեն Գեւորգյանը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Գեւորգյանն ազատվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանգրով նա նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար:

Յուրի Խաչատուրովը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանգրով Յուրի Խաչատուրովն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով Յուրի Խաչատուրովը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:

Վիգեն Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարար

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վիգեն Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով նա նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար:

Գորիս – Որոտան ճանապարհահատվածում տեղի ունեցած քարաթափման հետևանքները վերացվել են

Ճանապարհաշինարարները վերացրել են Գորիս – Որոտան ճանապարհահատվածում տեղի ունեցած քարաթափման հետևանքները Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի 247-րդ կիլոմետրում՝ Գորիս – Որոտան ճանապարհահատվածում, հոկտեմբերի 3-ին` կեսգիշերի սահմաններում,  տեղի է ունեցել քարաթափում: 40-50 խմ խոշոր ժայռաբեկորները փակել էին ճանապարհի մոտ 80 տոկոսը: Գորիսի տարածաշրջանի ճանապարհները սպասարկող «Ոսմար» ճանապարհաշինական ընկերության աշխատակիցներն  […]

Ջաղինյանի պատասխանը Հասմիկ Պապյանին

Ջաղինյանը պատասխանեց… ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հ1-ի կողմից «Ամենակարող երգիչ» նախագիծը շարունակելու մասին Ես ստացա Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ` պրն. Ռուբեն Ջաղինյանին ուղղված իմ նամակի, իսկ հասարակությունը` իր բողոքի անուղղակի, բայց միանշանակ պատասխանը` «Ամենակարող երգիչե» նախագծի կասեցման պահանջի վերաբերյալ -30 սեպտեմբերի 2016թ. եթեր դուրս եկավ նախագծի հերթական հաղորդումը, ասել է թե` մեր պահանջը մերժված է: Գնահատելով իրավիճակը, որքանով […]

«Ես սիրում ու սիրելու եմ բոլոր նրանց, ովքեր մեզ ձայն չտվեցին»

Ես սիրում ու սիրելու եմ բոլոր նրանց, ովքեր մեզ ձայն չտվեցին: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է Վանաձորի քաղաքային ընտրություններում քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Մամիկոն Ասլանյանը: «Մեր հաջողությունը նվիրում եմ յուրաքանչյուր վանաձորցու,առաջին հերթին այն համաքաղաքացիներիս, նրանք մեզ վստահեցին։ Ես սիրում ու սիրելու եմ բոլոր նրանց, ովքեր մեզ ձայն չտվեցին։ Հավատացած եղեք՝ ես տարբերակում չեմ դնելու […]

Ազգային ժողովը չի քննարկի որդեկորույս մայրերի բարձրացրած խնդիրը

«5-րդ գումարման Աժ-ի աշխատանքները մոտենում են ավարտին, և այն չկարողացավ հանրությանը լիարժեքորեն ծառայել, այլև խուսափեց իր ուղղակի պարտականություններից»,-այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Նա նշեց, որ  քննարկման առարկա պիտի դառնային իր 2 հայտարարությունները որպես նախագիծ քննարկելը: Դրանցից մեկը  վերաբերում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, 2-րդը ժողովրդի ամստամբության իրավունքին: «Իմացեք, որ […]

«Գյումրիում և Վանաձորում մենք ծանր պարտություն կրեցինք»

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել. «Գյումրիում և Վանաձորում մենք ծանր պարտություն կրեցինք: Այդ պարտության ծագումնաբանությունը հասկանալն ու վերլուծելը լրջագույն մարտահրավեր է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար: Սրանից է կախված հետագա անելիքների ճանապարհային քարտեզը»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի