16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Գորիս – Որոտան ճանապարհահատվածում տեղի ունեցած քարաթափման հետևանքները վերացվել են

Ճանապարհաշինարարները վերացրել են Գորիս – Որոտան ճանապարհահատվածում տեղի ունեցած քարաթափման հետևանքները

Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի 247-րդ կիլոմետրում՝ Գորիս – Որոտան ճանապարհահատվածում, հոկտեմբերի 3-ին` կեսգիշերի սահմաններում,  տեղի է ունեցել քարաթափում: 40-50 խմ խոշոր ժայռաբեկորները փակել էին ճանապարհի մոտ 80 տոկոսը:

Գորիսի տարածաշրջանի ճանապարհները սպասարկող «Ոսմար» ճանապարհաշինական ընկերության աշխատակիցներն  ամբողջ  գիշերվա ընթացքում ճանապարհի երթևեկելի մասը մաքրել  են փոքր քարաբեկորներից, իսկ երկու  խոշոր ժայռաբեկորները հեռացրել են դեպի ճանապարհի կողնակային հատված։ Առաջիկայում դրանք կմանրացվեն, ապա կմաքրվեն:

Ճանապարհաշինարարների արագ և ինտենսիվ աշխատանքի արդյունքում Գորիս – Որոտան ճանապարհահատվածն արդեն երկկողմանի երթևեկելի է:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ