27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հրաժարական է տվել

Այսօր տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որի ընթացքում կուսակցության վարչությունը որոշել է հրաժարական տալ:

Civilcontract.am կայքում այս կապակցությամբ ասվում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչությունը, քննարկելով 2016 թվականի հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կուսակցության ցույց տված արդյունքները, որոշել է.

1. 2016 թվականի հոկտեմբերի 30-ին հրավիրել կուսակցության արտահերթ համաժողով՝ օրակարգում ունենալով կուսակցության Վարչության ընտրության հարցը:

2. Տարածքային կազմակերպությունների խորհուրդների, Վերահսկող հանձնաժողովի առաջարկով, Վարչության որոշմամբ Համաժողովի օրակարգում կարող են ընդգրկվել այլ հարցեր՝ կուսակցության կանոնադրությամբ սահմանված կարգով:

3. Կուսակցության գործող Վարչության լիազորությունները ուժի մեջ են մինչև կուսակցության նոր Վարչության ձեւավորումը:

4. Արտահերթ համաժողովի տեղի, ժամի, համաժողովի պատվիրակների անվանական ցանկի, Վարչության անդամության թեկնածուների առաջադրման կարգի եւ ժամկետների մասին որոշումները կայացնում է կուսակցության Վարչությունը, կուսակցության ակտիվի («Նախաձեռնող խմբի») հետ քննարկումների արդյունքում»։

Քաղաքացիական պայմանագրի կուսակցության վարչության ընթացիկ կազմը՝

Վարչության փոխնախագահ Լենա Նազարյան
Վարչության անդամներ են` Սասուն Միքայելյան
Նիկոլ Փաշինյան
Հակոբ Արշակյան
Նարեկ Բաբայան
Վիլեն Գաբրիելյան
Սուրեն Էյրամջյան
Մարինե Մանուչարյան
Ռոմանոս Պետրոսյան
Ռուբեն Ռուբինյան
Հակոբ Սիմիդյան
Ալեն Սիմոնյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ