04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հենրիխ Մխիթարյանը բացակայում է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսել է հավաքը՝ նախապատրաստվելով Ռումինիայի (հոկտեմբերի 8) եւ Լեհաստանի (հոկտեմբերի 11) դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի խաղերին, հայտնում է ՀՖՖ   կայքը:

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի միանա Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում անցկացվող հավաքին, քանի որդեռ վերականգնվում է ձախ ազդրի մկանային վնասվածքից: Հավաքականի կազմում չեն լինի նաեւ Գյումրիի «Շիրակի» պաշտպան Գեւորգ Հովհաննիսյանը, որը ձեռքի կոտրվածք է «Արարատ» – «Շիրակ» Հայաստանի առաջնության  8-րդ տուրի հանդիպման ժամանակ, ինչպես նաեւ «Ալաշկերտի» խաղացող Արտակ Եդիգարյանը, որը վնասվածք է ստացել «Բանանցի» դեմ հոկտեմբերի 2-ին կայացած խաղում: Նրանց փոխարեն հավաքական են հրավիրվել «Ալաշկերտի» պաշտպաններ Վահագն Մինասյանը եւ Անդրանիկ Ոսկանյանը եւ «Գանձասար-Կապանի» հարձակվող Գեղամ Հարությունյանը: Այսպիսով, հավաքականի կազմում Ռումինիայի եւ Լեհաստանի հավաքականների դեմ հանդիպումներին կպատրաստվեն հետեւյալ 23 ֆուտբոլիստները.

Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ»

Անատոլի Այվազով, «Շիրակ»

Գոռ Մանուկյան, «Փյունիկ»

Պաշտպաններ

Գաել Անդոնյան, «Մարսել» (Ֆրանսիա)

Վարազդատ Հարոյան, «Փադիդե» (Իրան)

Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսա», (Կիպրոս)

Լեւոն Հայրապետյան, «Փայքան», (Իրան)

Հրայր Մկոյան, «Էսթեղլալ», (Իրան)

Վահագն Մինասյան, «Ալաշկերտ»

Անդրանիկ Ոսկանյան, «Ալաշկերտ»

Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»

Արթուր Քարտաշյան, «Փյունիկ»

Կիսապաշտպաններ

Մարկոս Պիզելի, «Ալ Ֆուջեյրա» (ԱՄԷ)

Արաս Օզբիլիս, «Բեշիքթաշ» (Թուրքիա)

Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)

Դավիթ Մանոյան, «Կարմիոտիսա» (Կիպրոս)

Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»

Կարեն Մուրադյան, «Ալաշկերտ»

Զավեն Բադոյան, «Բանանց»

Դավիթ Հակոբյան, «Շիրակ»

Հարձակվողներ

Գեղամ Կադիմյան, «Կարպատներ» (Ուկրաինա)

Վարդան Պողոսյան, «Փյունիկ»

Գեղամ Հարությունյան, «Գանձասար-Կապան»

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ