27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանը միջազգային շուկային կարող է առաջարկել զբոսաշրջային բարձրորակ ծառայություններ. Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆայիի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը նշել է, որ Հայաստանն ունի զբոսաշրջության ոլորտի զարգացման ներուժ և ընդգծել, որ մեր երկիրը միջազգային զբոսաշրջային շուկային կարող է առաջարկել բազմաբնույթ զբոսաշրջային արդյունք ու բարձրորակ ծառայություններ:  «Մեծապես կարևորում ենք ներգնա զբոսաշրջության զարգացումը և պետք է համապատասխան միջոցառումներ նախաձեռնենք զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ, որպեսզի Հայաստանն ու նրա պատմամշակութային հարուստ ժառանգությունն ավելի ճանաչելի լինեն աշխարհին: Մենք բաց ենք համագործակցության հարցում և պատրաստ քայլեր ձեռնարկելու՝ ոլորտի կայուն զարգացումն ապահովելու համար»,- ասել է վարչապետն՝ ավելացնելով, որ զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության նպատակն է մեծացնել զբոսաշրջության ներդրումն ազգային եկամտի ավելացման և տարածքային համաչափ զարգացման գործում:

Նշելով, որ զբոսաշրջության բնագավառը կառավարության գերակա ուղղություններից մեկն է՝ Կարեն Կարապետյանն ավելացրել է, որ գործադիրը նախաձեռնել է կառուցվածքային փոփոխություններ, որոնց արդյունքում կստեղծվի զբոսաշրջության ոլորտի զարգացմամբ զբաղվող առանձին կոմիտե: Վարչապետն անհրաժեշտ է համարել կոմիտեի համագործակցությունը զբոսաշրջության ոլորտի միջազգային կազմակերպությունների հետ և նշել, որ այդ հարցում ակնկալում է նաև ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության օժանդակությունը:

Թալեբ Ռիֆային պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ կառավարությանն ինչպես այդ հարցում, այնպես էլ ոլորտի մասնագետների վերապատրաստման, խորհրդատվական ծառայությունների մատուցման գործում: Ոլորտին նոր թափ հաղորդելու գործում Թալեբ Ռիֆային հատկանշել է նաև պետություն-մասնավոր հատված սերտ համագործակցությունն ու տարածաշրջանային համագործակցության խորացումը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ