26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հրատապ

«Մանկական Եվրատեսիլ 2017»-ում մեր մասնակիցը գրավեց 6-րդ հորիզոնականը /տեսանյութ/

Նախօրեին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնող 9-ամյա Միշան իր «Բումերանգ» երգով վաստակեց 148 միավոր և զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: Մրցույթը հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչը: Երկրորդը Վրաստանն են, երրորդը՝  Ավստրալիան: Նշենք, որ բացի Հայաստանից, մրցույթին մասնակցում էին եւս 15 երկրների ներկայացուցիչներ՝ Ալբանիա, Ավստրալիա, Բելառուս, Կիպրոս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Լեհաստան, Սերբիա, Պորտուգալիա […]

Հալածական Մոնթեն…

Ղարաբաղյան պատերազմի հերոս և ՀԱՀԳԲ-ի նախկին անդամ։ ՀՀ ազգային հերոս։ Ուրարտագետ, Հայ Դատի և արցախյան ազատամարտի նվիրյալ: Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում՝ ցեղասպանության ճիրաններից փրկված և Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում: Հաճախել է տեղի միջնակարգ դպրոցը: 1969-1970 թվականներին ընտանիքով ճամփորդել է Եվրոպայի և Միջին Արևելքի 41 երկրներում, այցելել Արևմտյան Հայաստան`   […]

145 հերոսների դիմանկարները պայքարի կոչ են անում. «Անմահության մարտիկները»-ի մասին պատմում է Աննա Կոստանյանը/տեսանյութ/

Հայաստանի բնության պետական թանգարանում բացվեց 2014 թվականից մինչև 2016 թվականի ապրիլի 30-ը հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած թվով 145 նորօրյա հերոսների դիմանկարների ցուցահանդեսը: Հերոսների հարազատները մի տեսակ հուզված ու հպարտ կանգնել էին նրանց նկարների կողքին, իսկ այս բոլորի կազմակերպիչը` ասմունքող, գրող Աննա Կոստանյանը պատմում էր նախաձեռնության մասին: «Անմահության մարտիկները» գրքի ծնունդը Աննա Կոստանյանի համար երկարատև պայքարի ու […]

Գառնիկը մահացել է զինհոսպիտալի ճանապարհին. մանրամասներ

Նոյեմբերի 24-ին ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ յոթերորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 09:55-ին, ՀՀ ՊՆ Վանաձորի կայազորային զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Գառնիկ Բորիսի Պետրոսյանի դին: ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ նախնական քննության տվյալներով՝ պայմանագրային զինծառայող Գառնիկ Պետրոսյանը 24.11.2017թ.՝ ժամը 09:30-ի սահմաններում, դիմել է զորամասի […]

«Ադրբեջանի ղեկավարությունը իր իսկ հասարակության պատանդն է դարձել»

1Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը մոտակա հեռանկարում անհնար է, շատ կարեւոր է եւ համապատասխանում է իրականությանը»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Մինասյանի  խոսքով`Ադրբեջանի իշխանությունները սեփական հասարակությանը թունավորել են գաղափարներով, թե իրենք Ղարաբաղի հարցում պատրաստ են համաձայնել միայն այն […]

«Ընտանիքներ կան, որտեղ 180 կգ-անոց կինը տփում է 56 կիլոգրամանոց ամուսնուն…»

«Հայաստանում կանանց 85 տոկոսը ենթարկվում է բռնության»,-այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Սոցիոլոգը նկատել է, որ  հայ իրականության մեջ հարս եւ սկեսուր հարաբերությունները լարված են եւ դրանից էլ սկսվում է կնոջ նկատմամբ ընտանիքում կիրառվող բռնությունը. Հայաստանում տարածված է ընտանեկան բռնությունը, սակայն, կանայք հաճախ են լռում եւ չեն բարձրաձայնում: «Եթե կինը մի անգամ […]

Էդվարդը բերման ենթարկվեց

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները նոյեմբերի 24-ին, ժամը 19.50-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1957 թ. ծնված Էդվարդ Ա.-ին, որը հունիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը)1-ին մասի մեղադրանքով:

Լարսը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը նոյեմբերի 25-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Տեղացած ձյան պատճառով ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական […]

Արարատի, Աբովյանի և Հրազդանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Արարատի, Աբովյանի և Հրազդանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Արարատի, Աբովյանի և Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Սևանի, Գորիսի, Կապանի ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի