13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

«Ադրբեջանի ղեկավարությունը իր իսկ հասարակության պատանդն է դարձել»

1Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը մոտակա հեռանկարում անհնար է, շատ կարեւոր է եւ համապատասխանում է իրականությանը»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Մինասյանի  խոսքով`Ադրբեջանի իշխանությունները սեփական հասարակությանը թունավորել են գաղափարներով, թե իրենք Ղարաբաղի հարցում պատրաստ են համաձայնել միայն այն սկզբունքներին, որոնք ձեռնտու են ադրբեջանական կողմին, եւ հաշվի չեն առնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշումն ու շահերը:

«Ադրբեջանի ղեկավարությունը իր իսկ հասարակության պատանդն է դարձել, որովհետեւ նրանք անգամ չեն էլ պատկերացնում, որ Ադրբեջանի սահմաններից դուրս, ամբողջ աշխարհում այդ խնդրի լուծումը տեսնում են բացառապես բոլոր սկզբունքների համալիր կիրառմամբ»,-ընդգծել է Մինասյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ