28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Ընտանիքներ կան, որտեղ 180 կգ-անոց կինը տփում է 56 կիլոգրամանոց ամուսնուն…»

«Հայաստանում կանանց 85 տոկոսը ենթարկվում է բռնության»,-այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Սոցիոլոգը նկատել է, որ  հայ իրականության մեջ հարս եւ սկեսուր հարաբերությունները լարված են եւ դրանից էլ սկսվում է կնոջ նկատմամբ ընտանիքում կիրառվող բռնությունը. Հայաստանում տարածված է ընտանեկան բռնությունը, սակայն, կանայք հաճախ են լռում եւ չեն բարձրաձայնում:

«Եթե կինը մի անգամ իր նկատմամբ բռնություն է թույլ տալիս, դառնում է  սովորություն: Բռնությունը պետք է նաեւ ընտանիքի մյուս անդամների նկատմամբ բացառվի` երեխաների նկատմամբ: Շատերը չեն ուզում «աղբը» հանել դուրս, այն կանայք, որոնք ունեն հեղինակավոր ընտանիք, լավ եղբայր, նրանց նկատմամբ բռնություն չի կիրառվում: Գալիս ասում են` մենք քեզ կնիկ ենք տվել խփելու համա՞ր, ականջներդ կկտրենք: Նաեւ կնոջ կրթվածության աստիճանը մեծ նշանակություն ունի. կրթված կինը թույլ չի տալիս, որպեսզի բռնանան իրեն»,-նշել է սոցիոլոգը:

Ահարոն Ադիբեկյանը նկատում է, որ  Հայաստանում կան ընտանիքներ, որտեղ կանայք են իրենց ամուսնուն բռնության ենթարկում. «Ընտանիքներ էլ կան, որ կինն է տփում ամուսնուն, 180 կիլոգրամանոց կինը տփում է 56 կիլոգրամանոց ամուսնուն, որը, երբ հարվածում է ամուսնուն` թռնում է եսիմ որ անկյունը»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ