145 հերոսների դիմանկարները պայքարի կոչ են անում. «Անմահության մարտիկները»-ի մասին պատմում է Աննա Կոստանյանը/տեսանյութ/
Հայաստանի բնության պետական թանգարանում բացվեց 2014 թվականից մինչև 2016 թվականի ապրիլի 30-ը հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած թվով 145 նորօրյա հերոսների դիմանկարների ցուցահանդեսը:
Հերոսների հարազատները մի տեսակ հուզված ու հպարտ կանգնել էին նրանց նկարների կողքին, իսկ այս բոլորի կազմակերպիչը` ասմունքող, գրող Աննա Կոստանյանը պատմում էր նախաձեռնության մասին: «Անմահության մարտիկները» գրքի ծնունդը Աննա Կոստանյանի համար երկարատև պայքարի ու նվիրումի արդյունքում էր:
«Հավերժ պարտավոր ենք հիշել` ոչ ոք և ոչ մեկը չի մոռացվում»,-նշում է Աննա Կոստանյանը:
https://www.youtube.com/watch?v=IEk9iUmrULU
Գրիքի հեղինակը հուզված էր և հերոսածին ծնողներին ուղղված իր խոսքում նշեց, որ զգում է հերոսների հոգու ճախրանքը:
Հուշապատում գրքի շնորհանդեսը կկայանա դեկտեմբերի 1-ին, ժամը 15:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում: Աննան լսեց մոր հորդորը և դիմանկարները ստեղծելու համար հայտարարություն-խնդրանք տեղադրեց համացանցում: 18 նկարիչներ արձագանքեցին և 145 հերոսների դիմանկարները դառան անմահության մարտիկների ոգեկոչմանը ձոներգը:
Աննա Կոստանյանը, անդրառնալով գրքի ստեղծման պատմությանը հայտնեց, որ լսելով ընկերուհու որդու Ազատ Ասոյանի մահվան լուրը, խորը ցավ է ապրել և զգացմունքերը հանձնել է թղթին: Հետո սկզբում 7 հերոսի մասին է գրել, ժամանակի ընթացքում շարունակել է հերոսների մասին նոր պատմությունները վավերագրել և ծնվել է «Անմահության մարտիկները» հուշապատումը:
Աննա Կոստանյանին ամբողջ ժամանակ աջակցում և ոգևորում էր ազատամարտիկ Մորուք Կարո Կարապետյանը:
Մանրամասները` տեսանյութերում: