14 Մարտի, Saturday, 2026
KFC

Հրատապ

Չարենցի ձեռագրերն ահավոր ծանր վիճակում են.Դավիթ Գասպարյան

«Հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի շուրջ հետաքրքրությունը վերջին 20-30 տարում այնքան ուժեղացավ, որ նրա մասին հիշատակումները, ոչ թե ծննդյան օրն են ակտիվանում, այլ նրան հիշելը գրեթե ամենօրյա գործընթաց է դարձել»,-այսօր՝ մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը: Նշենք,որ մարտի 13-ը Եղիշե Չարենցի ծննդյան օրն է: Գրականագետի խոսքով՝  Չարենցի ճանաչողության հետ մեկտեղ շարունակվում […]

Բնակարանում ծեծելով սպանել է տանտիրոջը.մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի բնակիչ Կ.Աղաբաբյանի մահվան հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը. վերջինս ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ տղամարդը կյանքի հետ անհամատեղելի ծանր մարմնական վնասվածքներն ստացել է իր տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Դեպքը տեղի է ունեցել մարտի 3-ին՝ […]

Գևորգը պատերազմ գնաց 14 տարեկանում. հերոս հայորդին ունի պայքարի իր տարբերակը/տեսանյութեր/

Մարտի 10-ին Ազգ-բանակ հայեցակարգի շրջանակում Գևորգյան մարտարվեստի դպրոց հայրենասիրական-երիտասարդական կենտրոնում տրվեց Ռազմամարտական ուսուցման համապարփակ ծրագրի մեկնարկը: Կենտրոնի հիմնադիր,ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը, ով արցախյան պատերազմին մասնակցել է 14 տարեկան հասակից և եղել է հետախույզ ընդգծում է՝ քայլ առ քայլ առաջ գնալով ավելի ենք ամրացնում բանակի հիմքերը: Նշենք, որ այս դպրոցի սաներին միաժամանակ ուսուցանվում է՝ հայկական մարտարվեստ, հայ […]

ԵԽԽՎ-ն և հայ-թուրքական արձանագարությունները՝ Political Box-ի օրակարգում

Մարտի 10-ին կայացավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնած Political BOX ծրագրի երկրորդ միջոցառումը:  «Քաղաքական արկղի» հյուրերն այս անգամ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը և թուրքագետ Լևոն Հովսեփյանն էին: Սամվել Ֆարմանյանն ողջույնի  խոսքում նշեց, որ ողջունում է նման նախաձեռնությունը, քանի որ ակտիվ երիտասարդները ժամանակակից միտումների, արժեքների , ձգտումների կրողն են, և նման երիտասարդների հետ պետք է մշտապես հաղորդակցման […]

Վթարի էր ենթարկել ու թողել անօգնական. տուժածը մահացել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարտի 10-ին Երևանում հետիոտն Մարիա Գրիգորյանին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ 2018թ. մարտի 10-ին՝ ժամը 21:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում՝ Կենտրոնական բանկի դիմաց, «Մերսեդես-Բենց» մակնիշի 999 DO 99 հ/հ ավտոմեքենան  վրաերթի […]

Դադարեցնել Անդրեաս Ղուկասյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը. պահանջում են

Հայաստանի շուրջ 3 տասնյակ ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ պահանջում են անհապաղ դադարեցնել «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ շարունակվող քաղաքական հալածանքը եւ ազատ արձակել նրան: Հայտարարությունում, մասնավորապես ասվում է. «Քաղաքացիական հասարակության կազմակերպություններն իրենց խիստ մտահոգությունն ու վրդովմունքն  են արտահայտում «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամ Անդրեաս Ղուկասյանի նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդման փաստի վերաբերյալ: Տեղական եւ միջազգային կազմակերպությունները բազմիցս բարձրաձայնել […]

Ողբերգական վթար Թալինում․ազատամարտիկ վարորդը մահացել է

Արագածոտնի մարզում, մարտի 11-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 21։15-ի սահմաններում Թալին քաղաքի Խանջյան փողոցում բախվել են 25-ամյա Արսեն Դ.-ի վարած Opel Astra մակնիշի 96 AՕ 966 համարանիշի եւ 64-ամյա Գրիգոր Տոնոյանի վարած «ՎԱԶ 21099» մակնիշի 34 ԼF 917 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդներից Գրիգոր Տոնոյանը տեղում մահացել է, իսկ […]

Ովքեր են ընտրվել համայնքապետեր

Հայաստանի 7 մարզերի 20 համայնքներում մարտի 11-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ժամը 20։00-ի դրությամբ, երբ փակվել են ընտրատեղամասերը, նախնական տվյալներով, մասնակցել է  ընտրողների 44.91 տոկոսը կամ 10 հազար 246 ընտրող։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքը։  Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվել Արագածոտնի մարզի Դդմասար, Արարատի մարզի Դարբնիկ, Զորակ, Խաչփար, Հայանիստ, […]

Մի նվազեցրեք մեր իրավունքները. ազգային փոքրամասնությունները՝ԱԺ պատգամավորներին

Հայաստանի ազգային փոքրամասնությունները բաց նամակով դիմել են ԱԺ պատգամավորներին ու արդարադատության նախարարին՝ խնդրելով չնվազեցնել իրենց իրավունքները: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ ԱԺ նախագահ եւ ՀՀ Արդարադատության նախարար, Մենք՝ ՀՀ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, անհանգստացած ենք այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունը, դառնալով խորհրդարանական Հանրապետություն, ցավոք նվազեցնում է մեր ձեռք բերած իրավունքները եւ հնարավորություները։ […]

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 12-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը ձնահոսքի վտանգի պատճառով փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի