14 Մարտի, Saturday, 2026
KFC

Հրատապ

Ծափեր «Սասնա ծռեր»-ին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվում է  «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատական նիստը: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը մերժեց Գագիկ Եղիազարյանի պաշտպանի միջնորդությունը նրան նիստերի դահլիճ վերադարձնելու վերաբերյալ։ Նշենք, որ նախորդ դատական նիստին Գագիկ Եղիազարյանի նկատմամբ դատական սանկցիա էր կիրառվել և «Սասնա ծռերի» անդամը 20 ժամով հեռացվել է դատական նիստերի դահլիճից: Այսօր նիստերի […]

Արցախը անկախ միավոր է. Աշոտ Մանուչարյան

«Արցախը 91 թվականին հայտարարեց Ադրբեջանից դուրս գալու և անկախ միավոր դառնալու մասին: Հայաստանում շատերը բացասական էին վերաբերվում մեզ միանալու գործընթացին, որը իրականում այլ բան է»,-այսօր՝ մարտի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Բակո Սահակյանի ԱՄՆ այցի ժընթացքում, Ադրբեջանի բարձրացրած բողոքին, ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Մանուչարյանը կարևորում է Արցախին անկախ միավոր ճանաչելու հարցը, քանի […]

Դիվանագիտական հաղթանակ ունենք. ադրբեջանագետ (տեսանյութ)

Ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանի խոսքով՝ Ադրբեջանում մեկնարկած զորավարժությունները տարբերվում են նախկիններից: «Նախ եթե համեմատում ենք նախկին տարիների հետ, այս տարի դրանք ավելի վաղ են անցկացվել: Սրանով Ադրբեջանի ռազամա-քաղաքական իշխանությունները առաջ են քաշում մի քանի հարց, այսինքն՝ նրանք ունեն մի քանի պատճառ, որ բանակը մարտունակ պայմաններում լինի հնարավոր ներքաղաքական խժդժությունների ժամանակ»,-այս մասին նա նշեց այսօր «Հենարան» ակումբում […]

Ադրբեջանը 25 հազարանոց բանակ ունի և ամեն օր պատրաստվում է. Կոմանդոս/տեսանյութ/

«Պատերազմը չի կարող այս պահին վերսկսել, չնայած նրան, որ Ադրբեջանը 25 հազարանոց բանակ ունի և ամեն օր պատրաստվում է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գեներալ-մայոր, արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս): Արկադի Տեր-Թադևոսյանը ընդգծում է, որ ընտրությունների նախաշեմին Ադրբեջանում ներքին լարվածություն է լինում և իշխանությունները շեղելու համար ակտիվացնում են սահմանային իրավիճակը: «Այդ ազգն ու իր բանակը ապագա […]

Նախագահի մոտ կայացած խորհրդակցությանն ամփոփվել են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի գործունեության արդյունքները

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել` ամփոփելու «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի ստեղծումից հետո անցած ավելի քան մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքի արդյունքները, հիմնադրամի ձեռքբերումներն ու խնդիրները` նկատի առնելով, որ այս նախաձեռնության հանդեպ ի սկզբանե մեծ էր հանրային ուշադրությունը, ուստի և, ըստ Նախագահի, ամբողջ աշխատանքը պետք է իրականացվի առավելագույնս թափանցիկ և ներկայացվի հասարակությանը: Խորհրդակցությանը, հիմնադրամի խորհրդի անդամներից բացի, […]

Գանձասարի ճերմակ առյուծը. մահացավ անտարբերության պատճառով

Հարգելի հայրենակիցներ, սիրելի ընկերներ և խոհակիցներ, այսօր հավիտենության ոսկեփրփուր կածանը օծած, կենդանի լեգենդ՝ Լևոն Հայրապետյանի ծննդյան օրն է: Հայու այնպիսի տեսակ, որը իր մարդասիրական ու պացեֆիստական ֆետիշիզմով ցնցել է ողջ հողագունդը, կոտրել բոլոր եղկելի կարծրատիպերը և իր սրբավառ էությամբ ջերմացրել բյուր հազարավոր մարդկանց: Այսօրվա իրականության մեջ, այս զազիր հասարակարգում, երբ գրեթե ամեն բան և ամեն […]

Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու վերաբերյալ նախաքննության մարմնին ցուցում տալու հիմքեր չկան. Դատախազություն

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումը մուտքագրվել է ՀՀ գլխավոր դատախազությունում և քննարկվել: Ն. Փաշինյանի դիմումը քրեադատավարական կարգով, որպես քննչական գործողություն կատարելու մասին միջնորդություն, ընդունելու և համապատասխան ընթացք տալու իրավական հիմքերը բացակայում են։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնից: «Նիկոլ Փաշինյանը 2008թ. մարտի 1-ին և 2-ին […]

Քրեական գործեր ոստիկանության պաշտոնյաների նկատմամբ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Այսպես, Վ. Բ.-ն ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել, որ […]

Հայաստանում կան մարդ-նախարարություններ. տնտեսագետը մանրամասնեց/տեսանյութ/

«Ես միշտ իմ պարտքն եմ համարել աջակցել ՀՀ կառավարությանը և վարչապետին: Ես որոշ ծրագրեր եմ ներկայացրել, որոնցից մի մասը ընդունվել է: Պետք է նշեմ, որ ես դժգոհ եմ թիմային աշխատանքից: Կարծում եմ, որ Հայաստանի հանրապետությունում 18 նախարարությունը մեծ շռայլություն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Մանասերյանի խոսքով՝ այդ նախարարությունների կեսը փակվելու դեպքում […]

Ահա թե ինչու պետք է ընտրվի Սերժ Սարգսյանը /տեսանյութ/

«Մենք հիմա առաջին հերթին ընտրում ենք ՀՀ Գերագույն գլխավոր հրամանատար: Սրանով և ուզում եմ փակել խոսակցությունը, թե ինչո՞ւ պետք է Սերժ Սարգսյանը ընտրվի վարչապետ»,-այսօր՝ մարտի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:  Մանասերյանի խոսքով՝ ստեղծվել է եզակի վիճակ, երբ Սերժ Սարգսյանը անփոխարինելի է, քանի որ նրա վարած բանակցությունների շնորհիվ է մեզ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի