17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Նոր նշանակումներ ԱԻՆ-ում

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման և Երևանի փրկարարական վարչություններում, ինչպես նաև Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի, Տավուշի ու Սյունիքի հրշեջ-փրկարարական ջոկատներում: Նախարար Դ. Տոնոյանի այլ հրամաններով` ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության ՀԿՄԿԳ բաժնի պետ Արման Խաչիկյանին շնորհվել է փ/ծ գնդապետի, Աղետների բժշկության […]

Փլուզման հետևանքով երկկողմանի փակվել է Գորիս-Կապան ավտոճանապարհը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 30-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Գորիս-Կապան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում տեղի է ունեցել է փլուզում: Ճանապարհի վերին շեպի փլուզման հետևանքով այն երկկողմանի փակվել է: «Ոսմար» ՍՊ ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:

ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության նոր պետ է նշանակվել

ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ է նշանակվել փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանը, ով նախկինում զբաղեցրել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետի պաշտոնը:  Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության կայքը։

Բիլիարդ բարում աղջկան պատանդ վերցրած տղամարդը պահանջել է ներս բերել 5 քաղաքացիների եւ փաստաբանի

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զենքի գործադրմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով պատանդ վերցնելու դեպքի առթիվ: Ոստիկանության աշխատակցի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2017թ. օգոստոսի 29-ին Երեւան քաղաքի Ռոստովյան 15/6 հասցեում գտնվող «Վիքենդ» կոչվող չգործող բիլիարդի խաղասրահում մի տղամարդ, որպես […]

Արա Զոհրաբյանը` հաստիքացուցակի ուռճացված լինելու մասին

Արա Զոհրաբյանը քարոզարշավի ընթացքում մեկնաբանել  է իր ընդդիմախոսների այն շահարկումները, որոնք առնչվում են Պալատի աշխատակիցների հաստիքացուցակի ուռճացված լինելուն: ‹‹Իմ ընդդիմախոսները միշտ այսպես էին ասում. երբ 2013թ. հոկտեմբերի 4-ին ես իմ լիազորությունները ստանձնեցի հինգ օր հետո փաստաբանների պալատի խորհրդի հաստատմանն եմ ներկայացրել հաստիքացուցակի փոփոխության առաջարկ:  Իրենք ասում են, որ Արա Զոհրաբյանը բերեց հաստիքացուցակի ուռճացված ցանկը, ու […]

Հայ մարզիկները 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերում նվաճեցին վեցերորդ մեդալը

Հայ մարզիկները Թայփեյում ընթացող 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերում («Ունիվերսիադա-2017») նվաճեցին վեց մեդալ՝ երեք ոսկե, մեկ արծաթե ու երկու բրոնզե: Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամ ուշուիստ Անդրանիկ Թևոսյանը (70 կգ) սանդա ուշու մրցաձևիկիսաեզրափակչում զիջելով Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ Ջաֆար Շիրզադեհին՝ դարձել է խաղերի բրոնզեմեդալակիր։ Այսպիսով, մեր մարզիկներն ավարտել են իրենց մրցելույթները «Ունիվերսիադա-2017»-ում: Մեր մարզիկները հանդես են եկել յոթ մարզաձևում՝ ծանրամարտ, սպորտային մարմնամարզություն, ձյուդո, ջրացատկ, սուսերամարտ, թաեքվոնդո և ուշու:

Նախագահի հրամանագրով պաշտոնանկ է արվել

Նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը` որոշում եմ. Արա Նազարյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից»:

«Նաիրիտ» գործարանի հրդեհը մեկուսացված է. մարումը տևական ժամանակ է պահանջելու

Ելնելով «Նաիրիտ» գործարանի տարածքում այրվող քիմիական նյութի քանակից և քիմիական հատկություններից՝ մասնագետները նշում են, որ հրդեհի մարումը տևական ժամանակ է պահանջելու: Հրդեհը տեղայնացվել է և կանխվել դրա տարածումը գործարանի տարածքում: Ժամը 18.30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:  *** Օգոստոսի 28-ին, ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունի ձայն է լսվել […]

«Նաիրիտ» գործարանի տարածքում բռնկված հրդեհի արդյունքում հրշեջներից մի քանիսը ծխահարվել են

Այրման մեջ ոչ մի վտանգավոր քիմիական նյութ չկա: Նաիրիտի գործարանում բռնկված հրդեհի քիմիական մոնիթորինգի արդյունքի մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԻՆ Ճառագայթային, քիմիական, կենսաբանական մոնիթորինգի բաժնի պետ, գնդապետ Վալերի Բագիյանը:  Անդրադառնալով բնակչության անհանգստությանն ու ահազանգերին՝ մոնիթորինգի բաժնի պետն ասաց. «Հայտարարում եմ, որ բնակչության համար ոչ մի վտանգ չկա: «Նաիրիտ» գործարանի տարածքում բռնկված հրդեհի արդյունքում հրշեջներից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի