14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Հրատապ

Այս վայրով անցնող ցանկացած մարդ վտանգում է իր կյանքը

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան էջում գրում է. Արդեն երեք ամիս է՝ Սարյան 22 հասցեում գտնվող «Հայփոստի» կենտրոնական շենքի տանիքը գտնվում է վթարային վիճակում, որը ավիրվել է ուժեղ քամու հետևանքով: Եթե այս ժամանակահատվածում խնդիրը լուծում ստացած լիներ, չէի անդրադառնա այս հարցին: Չեմ կարող չասել, որ իրավիճակի մասին խոսում եմ ոչ միայն նրա համար, […]

Հայ մարզիկները արդեն նվաճել են 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ

Հայաստանի Հանրապետության խուլ մարզիկների հավաքականի անդամներ Ժորա Գրիգորյանը (71 կգ), Արարատ Սարգսյանը (75 կգ) և Նարեկ Նիկողոսյանը (80 կգ) 23-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերի հունա-հռոմեական ըմբշամարտի մրցումներում դարձել են բրոնզե մեդալակիրներ, իսկ ձյուդոյիստ Ռոբերտ Գևորգյանը (60 կգ) նվաճել է արծաթե մեդալ: Մեր մարզիկները ուժերն են չափելու նաև ազատ ոճի ըմբշամարտի մրցապայքարում: Հիշեցնենք, որ Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող 23-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերը կավարտվեն հուլիսի 30-ին:

Պայթյուն Արտաշատի գազալցակայաններից մեկում. մեկ մարդ հոսպիտալացվել է

Արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 24-ին՝ ժամը 06:27-ին, տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի սկզբնամասում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դալար 2 հասցեում գտնվող գազալցակայանում լիցքավորման ժամանակ պայթել է «ՎԱԶ-2106» մակնիշի 51 UM 001 […]

«Սասնա ծռեր» խմբի անդամները հացադուլ են հայտարարել

«Ես՝ Վարդան Գերավետյանս եւ պայքարի այս ձեւին միացող «Սասնա ծռեր» ազգային ազատագրական շարժման մասնակիցներս հայտարարում ենք հացադուլ հետեւյալ պահանջներով եւ պատճառաբանությամբ։ 1) Ճանաչել որպես քաղբանտարկյալներ «Սասնա ծռեր» խմբի անդամներին եւ նույն գործով կալանավորված անձանց, ինչպես նաեւ Կարո Եղնուկյանին, Անդրիաս Ղուկասյանին, Գեւորգ Սաֆարյանին, Հայկ Կյուրեղյանին, Շանթ Հարությունյանին եւ նրա խմբի տղաներին, «Սասնա ծռերի» շրջանակներում կալանավորված ցուցարարներին, […]

2017թ. 1-ին կիսամյակում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 9.000 անգամ

Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների ամփոփագրի՝ 2017թ. 1-ին կիսամյակում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտվել է շուրջ 9.000 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 121.000 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև SPIKE  հակատանկային կառավարվող հրթիռ (3 արկ), TR-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ […]

Չէր հավատում, որ վերջապես հայրենիքում է. Մարուքյանը տեսակցել է Հրաչյա Հարությունյանին

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Հրաչյա Հարությունյանին, ով, արդեն երկու օր է, ՌԴ Տամբովի քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին պատգամավորը հայտնել է Ֆեյսբուքյան հանրագրում: Հարությունյանը բարձր տրամադրություն է ունեցել: «Անգամ չէր հավատում, որ վերջապես հայրենիքում է»,-պատմել է Մարուքյանը: 

Անահիտ Բախշյանն ազատվել է պաշտոնից

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։ Henaran.am-ը Բախշյանից հետաքրքրվեց, թե որն է այս որոշման պատճառը, ինչին նա պատասխանեց, որ դա օրենքի պահանջն է, քանի որ  սեպտեմբերին նա դառնալու է 70 տարեկան։ Անահիտ Բախշյանն այս աշխատանքը կատարում էր 2012 թվականից։

Անընդհատ հանրապետական բյուջեից գումար եք ուզում. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները: Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մակրոտնտեսական ցուցանիշները` Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը նշել է, որ հանրապետության ՀՆԱ ցուցանիշում մարզի մասնաբաժինը կազմում է շուրջ 2.0 տոկոս: 2016թ. համախառն արդյունաբերական արտադրանքի ծավալը շուրջ […]

Օդերեւութաբանները զգուշացնում են

Հուլիսի 21-25-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 39…40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է  6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի