28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Մարզպետի խորհրդականի սպանության մեջ կասկածվող կինն այսօր ՔԿՀ-ից տեղափոխվել է հոգեբուժարան

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով մեղադրյալ կնոջն այսօր «Աբովյան» ՔԿՀ-ից տեղափոխում են «Նուբարաշենի» հոգեբուժարան. այս մասին հայտնել է Ռուզաննա Մկրտչյանի շահերի պաշտպան Նաիրա Պետրոսյանը: Պաշտպանյալը հոգեբուժարանում կմնա այնքան ժամանակ, մինչեւ ստացվի դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությունը: 

2017թ. հուլիսի 23-ին Արմավիրի մարզի բնակչուհուց ոստիկանությունում հաղորդում էր ստացվել առ այն, որ 2017թ. հուլիսի 22-ին՝ ժամը 22։00- 23:00-ի սահմաններում, ամուսինը՝ Մանուկ Սիմոնյանը, դուրս է եկել տնից եւ այլեւս չի վերադարձել: Կինը հայտնել էր, որ ամուսնուն տան բակից կանչել է մի տղամարդ, ինչից հետո նա դուրս է եկել տնից՝ եւ չի վերադարձել:

2017 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմանում, «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել էր 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը՝ փաթաթված եւ կապկպված:

Սպանվածի կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը, իսկ որդուն արգելանքից ազատելու մասին որոշում է կայացվել:

Նախնական տեղեկություններով սպանության դրդապատճառն ընտանիքում անհաշտ հարաբերություններն են եղել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ