28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Գառնիկը մահացել է զինհոսպիտալի ճանապարհին. մանրամասներ

Նոյեմբերի 24-ին ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ յոթերորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 09:55-ին, ՀՀ ՊՆ Վանաձորի կայազորային զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Գառնիկ Բորիսի Պետրոսյանի դին:

ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ նախնական քննության տվյալներով՝ պայմանագրային զինծառայող Գառնիկ Պետրոսյանը 24.11.2017թ.՝ ժամը 09:30-ի սահմաններում, դիմել է զորամասի բուժկետ՝ գանգատվելով կրծքավանդակի հատվածում սեղմոցից:

Զորամասի բուժկետից Գ.Պետրոսյանն ուղեգրվել է ՀՀ ՊՆ Վանաձորի կայազորային զինհոսպիտալ, սակայն վերջինս զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Ըստ նախնական ախտորոշման՝ Գ.Պետրոսյանը մահացել է սրտամկանի ինֆարկտից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ավելի վաղ  հայտնել էինք , որ Վանաձորի ՊՆ N զորամասում նոյեմբերի 24-ի առավոտյան 36-ամյա պայմանագրային զինծառայողը, նախնական տվյալներով, սրտի կաթվածի հետեւանքով է մահացել:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ