24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հրատապ

Կողքից անցնելուց բարձր տոն են լսել ու մտածել են՝ կռիվ է. Էնֆիաջյան

 Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը Henaran.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենց դաշինքի  պատգամավորներ  Արթուր Մանուկյանի և Սերգեյ Բագրատյանի միջև ծեծկռտուք տեղի չի ունեցել, ինչի մասին երեկ գրվել էր լրատվամիջոցներում: Դիտարկմանը, որ ականատեսներ են եղել, Էնֆիաջյանը պատասխանեց. «Հավանաբար, աշխատասենյակի  կողքից անցնելուց բարձր տոն են լսել ու մտածել են՝ կռիվ է»: Երեկ պատգամավորները հանդիպում էին […]

Արշակունյաց պողոտայում տրոլեյբուս է այրվել

Դեկտեմբերի 21-ին, ժամը 07:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի  Արշակունյաց պողոտայի թիվ 39 շենքի մոտակայքում այրվում է տրոլեյբուս: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:41-ին, մարվել՝ 07:55-ին: Այրվել են թիվ 9 երթուղին սպասարկող 10 համարի տրոլեյբուսի շարժիչի հատվածը և սրահը մասնակի:

Երկրաշարժ Հայաստանում

Դեկտեմբերի 21-ին, տեղական ժամանակով ժամը 01:40-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.330 և արևելյան երկայնության 44.890աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Գավառ քաղաքից 20 կմ արևմուտք), օջախի 5 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:

Ադրբեջանցին կծել էր Վաչիկի մատը, բայց վերջինս «խեղդեց» նրան/տեսանյութ/

Վաչիկ Վարդանյանը 6 տարեկանից նվիրվեց սպորտին: Զբաղվում էր ազատ ոճի ըմբշամարտով, սակայն անհրաժեշտություն առաջացավ` ընտրություն կատարել, քանի որ ազատ ոճի ըմբշամարտի խմբակը փակվեց: «Ընտրեցի «ձյուդո» մարզաձևը, սակայն այստեղ էլ խնդիրներ առաջացան ու մեկընդմիշտ իմը դարձավ «սամբո»  ըմբշամարտը: Այս մարզաձևով սկսեցի զբաղվել 9-րդ դասարանից: Հաղթել եմ պատանիների աշխարհի առաջննությունում: Հետո արդեն ընդունվեցի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական […]

Ազգային ջարդ

Իմ մտերիմները միշտ ինձ անուղղելի լավատես են համարել: Այո, երբ մարդիկ հավատում են քեզ, դու իրավունք չունես նրանց հոգին պղտորելու… 3-4 ամիսների ընթացքում, ողջ ազգը տապակվեց անորոշ պատվաստանյութի մասին տրված տարբեր լուրերից և ցավոք սրտի, հայերիս ծով բժիշկների մեջ, չհայտնվեց մի Գենադի Օնիշչենկո,մի համարձակ ու պատրիոտ բժիշկ, որ կանգնած լիներ իր ազգի կողքին և ազնվորեն […]

Սեֆիլյանը պետք է ներկա լինի «Սասնա ծռերի» դատին /տեսանյութ/

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր»-ի գործով նիստում այսօր պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդություն ներկայացրեց գործով ուսումնասիրվող ապացույցների մի դրավագում դատարան բերել նաև Ժիրայր Սեֆիլյանին: Դատավոր Մեսրոպ Մակյանը հարցրեց` այս ապացույցները ուսումնասիրվել են Սեֆիլյանի և մյուսների դատական նիստում և արդյոք Սեֆիլյանը ներկա է եցել ապացույցների ուսումնասիրմանը: Արայիկ Պապիկյանը հայտնեց, […]

«Քուչի» բարքերը՝ ծեծկռտուք ԱԺ-ում

Ինչպես   հայտնել ենք,    Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Դավիթ Մանուկյանի աշխատասենյակում իրար են ծեծել «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամներ Արթուր Մանուկյանը   և Սերգեյ Բագրատյանը: Անդրադառնալով այս թեմային՝ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը   Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Խիստ բացասաբար եմ վերաբերվում նման միջադեպերին: Անկախ նրանից, թե կոնֆլիկտի կողմերը   որքանով են ճիշտ, այնուամենայնիվ, երբ չափահաս մարդիկ իրենց ձեռքերին […]

Հայոց ցեղասպանության ճանաչումն այս պահին անընդունելի է․ Իսրայելի պաշտպանության նախարար

Իսրայելի Պաշտպանության նախարար Ավիգոդոր Լիբերմանը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության հարցում Իսրայելի դիրքորոշումը չի փոխվել: Թուրքական «haber7» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Լիբերմանը նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն այս պահին անընդունելի է: «Չեմ կարծում, որ ընդունելի կլինի փորփրել մի հարց, որն ամբողջապես պատմական, վիճելի և վերացական է: Կարծում եմ, որ այս հարցը Թուրքիայի հանդեպ Իսրայելի դիրքորոշման […]

Դատավորը կտրեց «Սասնա ծռեր»-ի «ձայնը»

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է  «Սասնա ծռեր»-ի գործով դատավարությունը: Ընդմիջումից հետո մեղադրող դատախազները շարունակում են ներկայացնել գրավոր ապացույցները: Ըստ արձանագրության՝ առգրավել են «Սասնա ծռերի» հագուստները, որով նրանք եղել են ՊՊԾ գնդում գտնված ժամանակ, տարբեր տեսակի զենքեր, մետաղալարեր: Երբ դատախազ Արամ Արամյանը ներկայացնում էր առգրաված […]

Հերթական ծեծկռտուքը՝ խորհրդարանում

Խորհրդարաում ծեծի միջոցով հարցեր լուծելը դառնում է ավանդույթ: Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Դավիթ Մանուկյանի աշխատասենյակում իրար են ծեծել «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամներ Արթուր Մանուկյանը, ով նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին է, և Սերգեյ Բագրատյանը, գրում է 1in.am-ը: Ըստ կայքի՝ երբ Դատական օրենսգրքի քվեարկությունից հետո «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները լքել են նիստերի դահլիճը, Սերգեյ Բագրատյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված