15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Հրատապ

ԱԺ-ում քիչ հետո կառաջադրվի Սերժ Սարգսյանի թեկնածությունը

Ազգային ժողովում քիչ առաջ մեկնարկել է  ՀՀԿ խմբակցության նիստը, որտեղ խմբակցությունը վարչապետի պաշտոնում պաշտոնապես առաջադրելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը:  Նշենք, որ ՀՀԿ խմբակցության նիստին միացել է նաև ՀՅԴ խմբակցությունը:

Հաց փոխադրող մեքենան խցանման մեջ էր. վարորդը խնդրում էր/տեսանյութ/

Այսօր՝ առավոտյան, երբ ցուցարարները փակել էին Հերացի-Կորյուն խաչմերուկը խցանման մեջ էր հայտնվել նաև հաց փոխադրող մեքենա: Վարորդը խնդրում էր՝ թույլ տան իրեն  անցնել, քանի որ հացը կարող էր փչանալ: Ուսանողները որոշեցին գնել մեքենայում եղած հացը: Արդեն հայտնել ենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղխորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կոչ է արել այօր վաղ առավոտից արգելափակել Երեւանի կամուրջները, […]

Ծեծկռտուք, բախում Հերացի փողոցում /տեսանյութ/

Կորյուն-Հերացի փողոցների խաչմերուկում այսօր առավոտյան բախում տեղի ունեցավ ցուցարարների և 62SS465 պետհամարանիշով մեքենայի վարորդի միջև։ Վարորդն ու ուղևորները հարձակվեցին ուսանողների վրա, հարվածներ հասցրեցին նրանց և ճեղքելով ուսանողական պատը նստեցին մեքենան և հեռացան։ Ոստիկանները չմիջամտեցին: «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը ոստիկաններին մեղադրեց անգործության մեջ։ Արդեն հայտնել ենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղխորհրդի անդամ, ԱԺ […]

Մետրոն կաթվածահար է եղել. մարդիկ են վատացել

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը կաթվածահար է եղել, վաղ առավոտից ցուցարարները կանգնում են գնացքների դռների արանքում՝ թույլ չտալով դրանց ընթացքը: Ոստիկանության աշխատակիցները հայտնում են, որ  գնացքը մնացել էր թունելում, ուղևորների ինքնազգացուղությունն էլ վատացել էր:

Ցուցարարները Մանկավարժականում դասադուլի կոչ արեցին

Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի դեմ պայքարի դուրս եկած Նիկոլ Փաշինյանն իր համախոհների հետ երթով անցնելով Երևանի կենտրոնական փողոցներով մուտք գործեց Խանջյան փողոցում գտնվող Երևանի պետական մանկավարժական համալսարան՝ կոչ անելով ուսանողներին միանալ բողոքի երթին։ «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» կոչերով ցուցարարները շրջեցին բուհի միջանցքներով։ «Հաղթանակի ժամը եկել է, մենք ձեզ կոչ են անում իջեք, եկեք Ազատության […]

Այսօր կառաջադրվի վարչապետի թեկնածուն

Կոալիցիոն ֆրակցիաների համատեղ նիստը կառաջադրի վարչապետի թեկնածուին: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա նշեց, որ այսօր ժամը 1-ին տեղի կունենա կոալիցիոն ուժերի ֆրակցիաների համատեղ նիստ: «Օրակարգում մեկ հարց է. Սերժ Սարգսյանին վարչապետի թեկնածու առաջադրելու հարցը»,-նշեց նա: Հիշեցնենք, որ ՀՀԿ խորհրդի նիստը Ծաղկաձորում միաձայն որպես վարչապետի թեկնածու ընտրել է […]

«Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսը չի կայանա ցուցարարների պատճառով

«Հենարան» մամուլի ակումբում այսօր նախատեսված ասուլիսը  չի  կայացել, քանի որ ցուցարարները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ փակել են փողոցները: Բանախոսները մնացել են խցանման մեջ: Հիշեցնենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել երկուշաբթի օրը արգելափակել Երեւանի կամուրջները, փողոցները մետրոն. «Վաղը առավոտյան 8:15-ից պետք է սկսվեն քաղաքացիական անհնազանդության գործողություններ։ Այդ գործողությունները որեւէ մեկին որեւէ […]

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Բաղանիս գյուղի վրա

Երեկ՝ ապրիլի 15-ին, ժամը 14.20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից կրակ է բացել Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս գյուղի վրա: Henaran.am-ը տեղեկացավ, որ  անվտանգության նկատառումներով փակվել է միջպետական ավտոճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածը, ավտոմեքենաների երթևեկը ներկայումս կատարվում է Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ, Հարսնաքարով ձգվող ճանապարհով: Ներկայումս Բաղանիսի սահմանագծում հարաբերական անդորր է:

Օդերևութաբանները զգուշացնում են

Ուշադրություն Ապրիլի 15-ին հատկապես Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի լեռնային և նախաալեռնային գոտիներում սպասվող տեղումները կլինեն թաց ձյան տեսքով: Հանրապետության տարածքում` Ապրիլի 15-ի ցերեկը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 20-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 15-ին, 16-ի գիշերը կնվազի 3-5, […]

Նիկոլ Փաշինյանը կոչ է արել արգելափակել կամուրջներն ու մետրոն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղխորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կոչ է արել այօր վաղ առավոտից արգելափակել Երեւանի կամուրջները, փողոցները մետրոն։ Իր կոչը նա հնչեցրել է Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքում։ «Վաղը առավոտյան 8:15-ից պետք է սկսվեն քաղաքացիական անհնազանդության գործողություններ։ Այդ գործողությունները որեւէ մեկին որեւէ վնասի եւ ռիսկի տակ չեն դնում»,- ասել է նա եւ հավելել. «Արթնանում ենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի