25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երկիրը փրկելու ծրագիրը պատրաստ է.«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները փաստում են

«Հանուն Հայաստան պետության» ճակատի ներկայացուցիչները այսօր՝ ապրիլի 12-ին հրավիրված քննարկման ժամանակ ներկայացրին իշխանափոխությունից հետո ստեղծվելիք ժամանակավոր կառավարության գործնեության ընթացակարգը:

«Կարևորը ժողովուրդը հավատա և ականջալու չլինի այն մտավորականներին , ովքեր  սուտ քամիներ են փչում :Կեղծիքները ավանդական և ստացիոնար բնույթ են ստացել Հայաստանում, իսկ հիմա փոփոխությունները անհրաժեշտ են»,-նշեց «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Ալբերտ Բաղդասարյանը:

Նաընդգծեց, որ 25 տարի արդեն մասնակցում ենք երկրի կոծանմանը.«Եթե Հայաստանում չգտնվի մի 15-20 քաղաքական գործիչ, ովքեր գոնե մեկ տարում կարողանան երկիրը փրկել, ուրեմ երկիրը դատապարտված է»,-փաստեց Ալբերտ Բաղդասարյանը:

Բաղդասարյանը հայտնեց, որ կա հստակ ծրագիր և միայն հարկավոր է վստահել:

«Ֆորմալ առումով ստեղծվել է հակասահմանադրական իրավիճակ: Գործող Սահմանադրությունը նույնպես կեղծվում է: Հերիք չի այդ Սահմանադրությունը փաթաթել են ժողովրդի վզին՝ դա էլ կեղծում են»,-նկատեց «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Կարապետ Ռուբիյանը:

Ռուբինյանի խոսքով՝ այլ ելք չկա, ժողովուրդը պետք է ունենա համազգային վստահության  կառավարություն:

«Որպիսի չլքենք ու չկորցնենք մեր հայրենիքը, պետք է ընդվզենք ու հետ բերենք խաբեությամբ գողացված իշխանությունը»,-ասաց Ռուբինյանը:

«Իրավիճակը փոխելու այլ ճանապարհ չկա, քննադատություններն էլ բնական են և մենք այսօր միավորվելով պայքարում ենք, որ մեր ժողովրդի ողնաշարը չկոտրվի»,-նշեց «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Պետրոս Մակեյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ