27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

Հարկային վարչարարության պտուղները

Տնտեսագիտական համալսարանի դասախոս, փորձագետ Սուրեն Պարսյանը Henaran.am-ի հետ զրույցում ամփոփեց 2015 թվականի հարկային դաշտում տեղի ունեցած փոփոխությունները՝ տալով դրական գնահատականներ: «2015 թվականի մայիսի 7-ին «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարվեցին փոփոխություններ և լրացումներ, որի համաձայն՝ առքուվաճառքով զբաղվող տնտեսվարող սուբյեկտները շրջանառության հարկ կվճարեն 5 տոկոս, սակայն նրանք հնարավորություն կունենան իրենց կողմից ձեռք բերված ապրանքների 4 տոկոսի չափով […]

Կրակի տակ, բայց անձնուրաց. Լուսինե չի հեռանա սահմանից /վիդեո/

Տավուշի մարզի սահմանապահ Չորաթան գյուղի բնակչուհի, առաջին կուրսի ուսանողուհի Լուսինե Զարգարյանը փաստում է, որ կրակոցները անկարող են կոտրել երիտասարդի մեջ` հայրենիքի համար լավ մասնագետ դաձռնալու ձգտումը: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Լուսինեն նշեց, որ ինքը երազում է հայրենի գյուղին նվիրվելու և գյուղի համար պիտանի մարդ լինելու մասին: Այս փխրուն, գեղեցիկ աղջիկը իրեն չի պատկերացնում իր գյուղից […]

«Մի խոսքով` ցավ եմ զգում»

«Ես շատ եմ ափսոսում ու շատ եմ ցավում, որ քանդում են մեր մշակութային արժեքները: Երիտասարդական պալատի քանդումը  եղավ ու այդ պատմությունը դեռ չենք մարսել: Սա մեր քաղաքի պատմությունն է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Զվարթնոց օդանավակայանի հին ուղևորային համալիրի էստակադան քանդելու վերաբերյալ որոշմանը,  ասաց երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը: Երաժիշտը փաստեց, որ քաղաքը իր պատմությունը ունի և […]

Փաստ է՝ Սուրբ Սարգիսն օգնում է սիրահարներին

Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնը: Այսօր Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցին մարդաշատ էր. շատերը չէին կարողանում անգամ ներս մտնել եկեղեցի և լսում էին պատարագը դրսում տեղադրված բարձրախոսների միջոցով: Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը, ըստ ավանդույթի, երիտասարդներն աղի բլիթ են ուտում, դրա հետ կապում են իրենց հարսնացուի կամ […]

ՏՏ անվտանգության ոլորտի մասնագետը՝ նախորդ տարվա հաքերային հարձակումների մասին

Դեռ օրեր առաջ համացանցում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ ադրբեջանական հաքերները կոտրել են հայկական դեսպանատների կայքերը: Այս մասին իր անձնական կայքում՝ Banman.am, գրառում էր կատարել տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը: Վերջինս մասնավորապես գրել էր . «Ադրբեջանական հաքերները շարունակում են հունվարի 20-ին նվիրված գործողությունները։ Այս պահին ադրբեջանական պատկերները կայքերից հեռացված են, փաստացի, այս պահին ոչ […]

Կարապի լճում Սուրբ Սարգիսն է շրջում /վիդեո/

Սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնի նախօրենին Սուրբ Սարգիսը մարմնավորող երիտասարդը ձիու վրա շրջում էր Կարապի լճում և աղի բլիթներ բաժանում երիտասարդներին: Հետաքրքրական է, որ այդ արարողությունն արժանացավ նաև մանուկների ուշադրությունը, ովքեր վազում էին ձիու հետևից և Սուրբ Սարգսից աղի բլիթ խնդրում: Մանրամասները՝ տեսանյութում.

Ջերմաստիճանը կնվազի. հիդրոմետից հայտնում եմ

«Հունվարի 24-ից ձմեռն իր ողջ խստությամբ վերադառնալու է: Երեկոյան ժամերին ցուրտ օդային հոսանքներ և  տեղումներ, տեղ-տեղ` բուք մերկասառույց, իսկ օդի ջերմաստիճանը հետագա օրերին կնվազի մինչև 12-ից 15 աստիճանով»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Գեղարքունիքում, Վայոց ձորում կլինի բուք, մերկասառույց: […]

Ժամանակակից մարդու ամենամեծ ճգնաժամը սիրո ճգնաժամն է. Տեր Նշան

Ժամանակակից մարդու ամենամեծ ճգնաժամը սիրո ճգնաժամն է: Խոսելով Սուրբ Սարգիս տոնի մասին` Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱՀԹ Նոր Նորքի Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Ալավերդյանը: «Աստծո մեծագույն սիրո ներմուծումը մեր կյանք մի տեսակ մեծագույն պահանջարկ ունի: Սրան է պայմանավորված, որ հասարակության ամենատարբեր խավերը, Սուրբ Սարգսի իմաստը տարբեր կերպ մեկնաբանելով, փորձում են նաև կենցաղավարության […]

Ավետիսյանների գործով դատական նիստը հետաձգվեց

Արդեն հայտնել էինք, որ Գյումրիի 102-րդ ռազմաբազայում մեկնարկել է Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության գործով դատական արտագնա հերթական նիստը: Այսօրվա դատական նիստի ժամանակ վկայություն տվեց սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը` Ռիտա Պետրոսյանը: Վերջինիս վկայության ժամանակ Ավետիսյանների դստեր Լուսինե Ավետիսյանի և Հասմիկ Ավետիսյանի քրոջ` Մարիամ Պետրոսյանի ինքնազգացողությունը կտորուկ վատացավ, ինչի հետ պայամանավորված դատական նիստը հետաձգվեց: Դատարանը որոշեց […]

«ՀՅԴ-ն իր սկզբունքներին հավատարիմ չէ» /վիդեո/

«Կարծում եմ անակնկալ չկա, Սահմանադրությունը դրել է այդ սկզբունքը, որ առաջիկայում պետք է միակուսակցական համակարգ լինի: Առաջիկայում , երբ կոալիցիաները կազմվեն՝ պարզ կդառնա, թե այդ համակարգը ոնց է գործելու»,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի հնարավոր ստեղծմանը հայտարարեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Խառատյանը փաստեց, որ նոր Սահմանադրությունը ահռելի հակասություններ է պարունակում դաշնակցության 1998 թվականին առաջադրած ծրագրային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված