26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«ՀՅԴ-ն իր սկզբունքներին հավատարիմ չէ» /վիդեո/

«Կարծում եմ անակնկալ չկա, Սահմանադրությունը դրել է այդ սկզբունքը, որ առաջիկայում պետք է միակուսակցական համակարգ լինի: Առաջիկայում , երբ կոալիցիաները կազմվեն՝ պարզ կդառնա, թե այդ համակարգը ոնց է գործելու»,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի հնարավոր ստեղծմանը հայտարարեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Խառատյանը փաստեց, որ նոր Սահմանադրությունը ահռելի հակասություններ է պարունակում դաշնակցության 1998 թվականին առաջադրած ծրագրային հիմքերի հետ:

Խառատյանը ընդգծեց, որ քաղաքական դաշինք կազմելու այսօրվա ՀՅԴ-ի հայտարարությունը թույլ է տալիս ասել, որ ՀՅԴ-ն իր սկզբունքներից որեւէ մեկի համար չի աշխատում, դրանք երկրորդական են եւ թղթի վրա. «Մեծ ցավով եմ սա ասում, ես որպես անհատ, պաշտպանում եմ այդ սկզբունքները: Այս պահին ՀՅԴ-ն է միայն, որ իր սկզբունքներին դավաճանում է: ՀՀԿ-ն իր սկզբունքից հետ չի վերադառնում»:

Ազգագրագետը տարօրինակ համարեց, որ Սփյուռքի դաշնակցական կառույցներից որեւէ մեկնաբանություն չեղավ այս քննարկումների շուրջ:

ԱԺ ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ փաստեց, որ դեռ պարզ չէ կոալիցին ինչ սկզբունքով է ձևավորվում. «Այն իրավիճակում, որ մենք գտնվում ենք քաղաքական, արտաքին մարտահրավերների առումով, ինչքան քաղաքական ուժերը միավորված լինեն՝ այնքան լավ»:

Լրագրողի դիտարկմանը, թե ի՞նչ է  պատրաստ զիջել ՀՀԿ-ն՝  ՀՅԴ-ի հետ կոալիցիայի գնալով, Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանեց. «Կոալիցիաները հենց այնպես չեն ստեղծվում: Ծրագրեր կան, որոնք պիտի լուծվեն: Ես դեմ եմ, որ մտնում են կոալիցիա ու դուրս են գալիս: Ինչ-որ կանոններ պետք է լինեն: Գտնում եմ, որ կոալիցիայի հետ կապված պետք է ինչ որ շրջանակ գծվի»:

Քննարկման երրորդ բանախոսը Դեմոկրատական կուսակցության առաջնորդ  Արամ Սարգսյանն անդրադարձավ ընտրական օրենսգրքին. «Եթե պիտի շարունակեն փող բաժանեն էլի մեր խեղճ ժողովրդին, ինչ ուզում եք անեք՝ էլի կեղծիքները լինելու են, ոչինչ չի փոխվելու»,-ընդգծեց Արամ Սարգսյանը հավելելով, որ հաջորդ խորհրդարանում համամասնական ցուցակի առաջին տասնյակում միևնույնն է օլիգարխներն են լինելու:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ