29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ավետիսյանների գործով դատական նիստը հետաձգվեց

Արդեն հայտնել էինք, որ Գյումրիի 102-րդ ռազմաբազայում մեկնարկել է Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության գործով դատական արտագնա հերթական նիստը:

Այսօրվա դատական նիստի ժամանակ վկայություն տվեց սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը` Ռիտա Պետրոսյանը: Վերջինիս վկայության ժամանակ Ավետիսյանների դստեր Լուսինե Ավետիսյանի և Հասմիկ Ավետիսյանի քրոջ` Մարիամ Պետրոսյանի ինքնազգացողությունը կտորուկ վատացավ, ինչի հետ պայամանավորված դատական նիստը հետաձգվեց:

Դատարանը որոշեց դատական հաջորդ նիստի օր նշանակել հունվարի 29-ը։ Ամենայան հավանականությամբ` հաջորդ դատական նիստին կհարցաքննվեն սպանված Ավետիսյանների դուստրերն ու փեսան։

Նշենք, որ դատավարության ընթացքում ռուսական ռազմաբազայի զինծառայող, գործով միակ մեղադրյալ Վալերի Պերմյակովն ընդունել էր ամբողջ մեղքը:

Նշենք, որ նախորդ դատավարության ժամանակ Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության գործով դատական գործընթացի վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Արթուր Սաքունցը դատանից պահանջելով, որ դատական նիստերը տեղի ունենան Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատատովոր Հարություն Մովիսիսյանը սակայն չէր ընդունել միջնորդությունը:

Վերջինս նաև չէր ընդունել Սաքունցի` դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Ավետիսյանների գործով դատական առաջին նիստը տեղի էր ունեցել 2015 թ-ի դեկտեմբերի 18-ին Գյումրիի թիվ 102-րդ ռուսական ռազմաբազայում:

Հավելենք, որ Գյումրիի 102-րդ ռազմաբազայում մեկնարկած դատավարությունը կազակերպվում է հավուր պատշաճի: Որքան էլ դատավարության մասնակիցները դատական նիստերի համար դահլիճ ծառայող սրահից, միևնույն է արդարության դիմաց չմեղանչելու համար պետք է նկատենք, որ արարողակարգային մասով ամեն բան տեղը-տեղին է կազմակերպվում:

Լուսանկարը` Ֆոտոլուրի:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ