25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

«Մեռածներին ու ողջերին շփոթում եք». Գյումրիում մեկնարկել է Ավետիսյանների գործով հերթական դատավարությունը

Գյումրիի ռուսական թիվ 102-րդ ռազմաբազայում մեկնարկել է Ավետիսյաների 7 հոգանոց ընտանիքի սանության գործով հերթական արտագնա դատական նիստը:

Դատավարությանը ներկա են Ավետիյանների հարազատները, գործով մեղադրյալ, ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը և  մի խումբ գյումրեցիներ:

Դատավարությունը ինչպես միշտ մեկնարկեց լարված մթնոլորտում: Պերմյակովի դատավարության սրահ բերելն պես Ավետիսյնաների հարազատները սկսեցին վանկարկել` «սվոլոչ», «թաղեմ քեզի» և այլն:

Դատական նիստի ժամանակ սպանված Հասմիկ Ավետիսյանի քրոջ` Ռիտա Պետրոսյանի նյարդերը տեղի տվեցին, երբ դատավորը ինչ-որ սխալ փաստ ներկայացրերց: Վերջինս ոտքի ելավ ու խոսեց. «Հարգելի դատավոր, այսօր արդեն գործով երրորդ դատն է ու ակնհայտ է ձեր կաշկանդվածությունը: Մեռածների ու ողջերի անուններն անընդհատ շփոթում եք: Ախր էդպես չի կարելի»:

Նշենք, որ նախորդ դատավարության ժամանակ Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության գործով դատական գործընթացի վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Արթուր Սաքունցը դատանից պահանջելով, որ դատական նիստերը տեղի ունենան Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատատովոր Հարություն Մովսիսյանը սակայն չէր ընդունել միջնորդությունը:

Վերջինս նաև չէր ընդունել Սաքունցի` դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Ավետիսյանների գործով դատական առաջին նիստը տեղի էր ունեցել 2015 թ-ի դեկտեմբերի 18-ին Գյումրիի թիվ 102-րդ ռուսական ռազմաբազայում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ