08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ջերմաստիճանը կնվազի. հիդրոմետից հայտնում եմ

«Հունվարի 24-ից ձմեռն իր ողջ խստությամբ վերադառնալու է: Երեկոյան ժամերին ցուրտ օդային հոսանքներ և  տեղումներ, տեղ-տեղ` բուք մերկասառույց, իսկ օդի ջերմաստիճանը հետագա օրերին կնվազի մինչև 12-ից 15 աստիճանով»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Գեղարքունիքում, Վայոց ձորում կլինի բուք, մերկասառույց: Հունվարի 25-ին, 26-ին ձյուն կտեղա հանրապետության ողջ տարածքում,-ասաց օդերևութաբանը,-ջերմաստիճանն էլ հունվարի 26-ին և 27-ին կնվազի 12-ից 15 աստիճանով: Ամենացուրտ գիշերը կլինի հունվարի 27-ին՝ լեռնային շրջաններում մինչև -26, իսկ Արարատյան դաշտում և Երևանում` -17 աստիճան»,-այս պահին գրանցված կանխատեսումները փոխանցեց Սուրենյանը:

Երևանում՝ հունվարի 23-ի օրվա երկրորդ կեսին եւ հունվարի 24-ին  սպասվում է թաց ձյուն, իսկ 25-6-ին ՝ ձյուն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ