23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Առաջին անգամ եմ լսում. ՀՀԿ պատգամավորը զարմացավ /վիդեո/

«Առաջին անգամ ձեզնից եմ լսում »,-այսօր ԱԺ-ում իր էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր հնարավոր առաջադրման մասին լուրերի հետ կապված հարցին այսպես արձագանքեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: «Ես ընդամենը եղել եմ էթիկայի հանձնաժողովի անդամ, այսօր ստացվում է, որ այս կազմով վերջին նիստն է կայացել էթիկայի հանձնաժողովի: Ըստ կանոնակարգի, խմբակցությունները նոր անդամներ են առաջադրելու: Ես […]

Տիգրան Սուրենիչի իմունիտետը

Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօրվանից անցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պարտականությունների կատարմանը։ Այս պաշտոնում նա փոխարինել է ՌԴ ներկայացուցիչ Վիկտոր Խրիստենկոյին։ Հանձնաժողովում մի քանի փոփոխություններ են տեղի ունեցել, պետություններից յուրաքանչյուրը 3-ի փոխարեն կոլեգիայի 2 նախարար կունենա։ Հանձնաժողովում հայտնվել է նոր նախարարական պաշտոն՝ ներքին շուկաների, տեղեկատվության, տեղեկատվական-հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով նախարարի պաշտոնը, որը զբաղեցրել է Հայաստանի […]

Չի կարելի

Այսօր Ազգային ժողովում լրագրողները ՀՅԴ խմակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին հարցրին՝ հնարավո՞ր է առաջիկայում նրան տեսնել մարզպետի կամ նախարարի պաշտոնում: ՀՅԴ պատգամավորը արձագանքեց՝ չի կարելի ապատեղեկատվություն տարածել: Հարցին՝ ինչո՞ւ չի հաստատվում տեղեկատվությունը, որ տարեվերջից շրջանառվում է ՀՀԿ-ԲՀԿ համագործակցության և պորտֆելների վերաբաժանման վերաբերյալ, Արծվիկ Մինասյանը արձագանքեց. «Սպասեք քննարկումների ավարտին, ամեն ինչ կպարզվի կհրապարակենք»:

«Ում ուզեմ, ոնց ուզեմ, տենց կանեմ»

Այսօր լրագրողները Ազգային ժողովում ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանին  (Շմայս) հարցրին, թե  եթե նա  լինի մարդու իրավունքների պաշտպան, ինչպես կաշխատի: ՀՀԿ-ական պատգամավորը արձագանքեց՝ «Ում ուզեմ, ոնց ուզեմ, տենց կանեմ»: Հիշեցնենք, Մարդու իրավուքների պաշտպան Կարեն Ադրեասյանը հրաժարական է տվել, նրա աթոռն առայժմ թափուր է:

Թուրքիայում Արսեն Ջուլֆալակյանը նվաճել է ոսկե մեդալ

Թուրքիայում Վեհդի Էմրեի ու Համիթ Քափլանի անունը կրող  հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում, 75 կգ քաշային կարգում գերազանցապես հանդես եկել դեռեւս 2014թ.-ի աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, ով հաղթանակ է տարել երեք մրցակիցներին եւ դուրս եկել եզրափակիչ, որտեղ էլ, ուժերն չափելով իր վրացի մրցակցից, ճանաչվել է մրցաշարի հաղթող: Հիշեցնենք, որ 66 կգ քաշային կարգում հանդես է եկել նրա […]

Դիվերսիոն փորձը կանխվել է

Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 եւ 82 միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 3500 կրակոց: Բացի վերոնշյալից, հունվարի 26-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման […]

Մի անգամ էլ կպարարտացնեն

Այսօր ՀՀ կառվարության նիստում կհաստատվի ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպա­տակով պետական աջակցության ծրագիրը, որի համաձայն հանրապետության  հողօգտագործողները հերթական անգամ մատչելի գներով կկարողանան ձեռք բերել ազոտական, կալիումական եւ ֆոսֆորական պարատանյութեր: Համաձայն ՀՀ մարզպետարաններից ստացված տեղեկատվության՝ պարարտանյութերի նկատմամբ գյուղատնտեսական աշխատանքների համար պահանջարկն այս տարի կկազմի 34594,3 տոննա ազոտական, 1079 տոննա ֆոսֆորական […]

Օֆշորի գործի հետ կապ չունեմ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան/վիդեո/

«Բացարձակ որեւէ առնչություն չունեմ օֆշորի  գործի հետ»,- այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Լրագրողներից մեկը նկատեց, որ  քրեական գործում հենց Կճոյանի անունն է շոշափվում. «Ով շոշափում է, թող նա էլ բացատրի»,-նկատեց Սրբազազանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ո՞ւմ շահերից է բխում ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը. Բեքարյանը մեկնաբանեց

«ԵԽԽՎ-ն այն կառույցն է, որի լիիրավ անդամ ենք մենք և մենք չունենք կամ պիտի չունենանք որևէ բարիկադավորման խնդիր այդ կառույցի հետ»,-այսօր՝ հունվարի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով՝ ԵԽԽՎ-ում ընդունված և չընդունված երկու հակահայկական զեկույցներին  ասաց  «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բերքայանը: Լրագրողի հարցին, թե արդյոք պե՞տք էր, որ տապալված զեկույցներից […]

Կարևորը չանցավ.քաղտեխնոլոգը գոհ է

«ԵԽԽՎ նստաշրջանում կարևոր բանաձևը չընդունվեցղ, սա արդեն բավարար է»,-անդրադառնալով այսօր` հունվարի 26-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում տեղի է ունեցած  խնդրահարույց բանաձևերի քվեարկությունը ասաց  քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը : Քաղաքտեխնոլոգը  սկզբունքորեն հաղթանակ է համարում այն, որ քվեարկության արդյունքում մերժվել է  Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» տխրահռչակ բանաձևը: Կարեն Քոչարյանի  փոխանցմամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված