26 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Գասպարին նորից պառկեց

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին նորից պառկել է: Իր ինքնատիպ բողոքի տարբերակը Գասպարին կիրառեց այսօր՝ փետրվարի 29-ին, երբ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում  նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանը թույլ չտվեց Վարդգես Գասպարիի գործով վերսկսված դատավարության ժամանակ շարունակել հայտարարությունը:

Վարդգես Գասպարին սկզբում  հայտարարեց, որ իր համար ակնհայտ է, որ նախագահողը  շահագրգռված չէ  արդարադատություն իրականացնել:

«Գասպարի, ես Ձեզ հորդորում եմ պատշաճ դիրք զբաղեցնել նիստերի դահլիճում»,-ասաց Նելլի Բաղդասարյանը` նշելով, որ նման պահվածքով վերջինս խոչընդոտում է դատական նիստի բնական ընթացքին ու անհարգալից վերաբերմունք է դրսևորում դատարանի նկատմամբ:
Դատարանը որոշեց ամբաստանյալի նկատմամբ կիրառեց դատական սանկցիա` նախազգուշացում` հաշվի առնելով, որ Գասպարին չի ենթարկվում դատարանի` պատշաճ դիրք զբաղեցնելու մասին նախազգուշացումներին:

Դրանից հետո ընդունվեց դատական երկրորդ սանկցիան` Գասպարիին նիստերի դահլիճից հեռացնել 6 ժամով, ինչի համար հայտարարվեց ընդմիջում:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ