17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Ճգնաժամ է

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը սիրում է գրքեր կարդալ, սակայն չի հիշում, թե վերջինը որ գիրքն է կարդացել: «Կարդացել եմ,  «Սամվել»-ն եմ կարդացել: Ձեզ որն ա պետք», -այսօր Ազագային ժողովում պատասխանելով լրագրողների հարցին ասաց գործարար պատգամավորը: -Էս փող չունեք, ճգնաժամ ա, իմ հետ հարցազրույց չեք անում: Չմոռանաք իմ հետ խոսալը 500 դոլար ա … […]

ՀԷՑ-ի պարտքը մարելու համար Հայաստանը վարկ կվերցնի

«Համաշխարհային բանկը Հայաստանին արտոնյալ վարկ կտրամադրի՝ ՀԷՑ-ի պարտքը մարելու համար»,-լրագրողների հետ զրույցում  հայտարարեց  էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։ ՀԲ-ի հետ համաձայնություն արդեն ձեռք բերվել է, վարկի մարման ժամկետը 30 տարի է, արտոնյալ ժամանակաշրջանը՝ 14 տարի, տոկոսադրույքը՝ 1.5 տոկոս։ Զախարյանը նշեց, որ հենց այդ վարկի շնորհիվ էլեկտրաէներգիայի սակագները ստիպված չեն լինի բարձրացնել. «Դա էլեկտրաէներգիա արտադրած […]

Դա անհրաժեշտ է Սուրիկ Խաչատրյանի ընտանիքին պաշտպանելու համար. պաշտպան

ՀՀ վերաքննիչ  քրեական դատարանն այսօր մերժեց Սյունիքի մարզպետի առանձնատան մոտ զինված միջադեպի գործով ամբաստանյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանի բողոքը` ուժի մեջ թողնելով  ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մեղադրական դատավճիռը: Ըստ այդմ` Արտակ Բուդաղյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ  հոդվուածի 1-ին մասով՝ սպանության սպառնալիք, հիշեցնում է «Փաստինֆո»-ն: Նկատենք, Արտակ Բուդաղյանը համաներման որոշման կիրառմամբ […]

Ինչո՞ւ հացի գինը չի նվազում

Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդրեց ՏՄՊՊՀ պետ Արտակ Շաբոյանին, որ նա ներկայացնի հացի շուկայում կատարված ուսումնասիրությունները: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է հացի գնին. ալյուրի գները նվազել էին, իսկ հացի գները` ոչ: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հիշեցրեց, որ 2015թ. ընթացքում ալյուրի գինը նվազել էր, այն հիմնականում ներմուծվում էր Ռուսաստանից, բայց ալյուրի […]

Հիմա եկել է ժամանակը՝ ազգովին հարցնելու. Րաֆֆի Հովհաննիսյանի ուղերձը

Փոխվել են դերերն ու տեղերը, Բայց նույնն է երախը վիշապի… Սրա՞նք են այս երկրի տերերը, Աղոթեմ, որ մահս շտապի… Համո Սահյան Այսօր փետրվարի 18-ն է: Վերջին նախագահական ընտրություններից հետո պատմություն դարձավ եւս մեկ տարի՝ նախորդ երկուսի նման սա էլ անպտուղ, սին ու հիասթափեցնող: Այդպիսով՝ հնգամյա ժամկետի մեծ մասն անցավ՝ ի ցույց դնելով ժողովրդին «Ապահով Հայաստան» […]

Կալանավորված ազատամարտիկը հացադուլ է արել

Արթուր Վարդանյանի ղեկավարած զինված հանցավոր խմբի գործով կալանավորված ազատամարտիկ Աղասի Մարտիրոսյանը, որը կալանքի տակ է երկու ամսից ավելի, հացադուլ է հայտարարել: Մեր զրույցում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն ասաց, որ Աղասի Մարտիրոսյանը հացադուլ է հայտարարել փետրվարի 15-ից, նա գտնվում է հացադուլավորների համար նախատեսված խցում, վիճակը գնահատվում է բավարար: Հիշեցնենք, որ Աղասի […]

Դոլարի փոխարժեքը հնարավոր է անցնի 500 դրամի շեմը /վիդեո/

Վերջին  ամիսներին դոլարի ու եվրոյի փոխարժեքներն աստիճանաբար աճում են, իսկ դրամը սահուն կերպով արժեզրկվում Է: Այս հանգամանքը, բնականաբար, իր ազդեցությունը կթողնի մեր երկրի տնտեսության վրա, մանավանդ, եթե հաշվի առնենք այն փաստը, որ Հայաստանի վարկային պորտֆելի 65 տոկոսը արտաժութային է: Ստացվում է՝ եթե դոլարի փոխարժեքը  ավելի բարձրանա կամ շարունակի մնալ այս մակարդակում, մեր երկրի տնտեսությունը մեծապես […]

Երևանի քաղաքապետի և Դեմիրճյանների ընտանիքի միջև հակասություն չկա. Պարզաբանում

Զանգվածային լրատվամիջոցներով շրջանառության մեջ դրված տեղեկատվությունն առ այն, որ Կարեն Դեմիրճյանի արձանի բացման ժամկետի հետ կապված հակասություն կա Երևանի քաղաքապետի և Կարեն Դեմիրճյանի ընտանիքի անդամների միջև, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի կողմից արձանի բացման ժամկետ դեռևս սահմանված չէ: Ընդ որում, հարկ ենք համարում նաև տեղեկացնել, որ արձանի բացման ժամկետի հետ կապված քննարկում, այդ թվում […]

Բերանը կարելուց հետո ոստիկանները հանգիստ են թողել /վիդեո/

Հովհաննես Կարապետյանը անցած տարվա դեկտեմբերին  կարել էր  բերանը և հացադուլ հայտարարել Ազատության հրապարակում: 28 ամյա երիտասարդը ծայրահեղ քայլին դիմելու համար հստակ պատճառաբանություն ուներ. «Այս ծայրահեղ քայլին եմ գնացել, քանի որ հասկացել եմ, որ Սահմանադրական փոփոխությունները մեր երկիրը ընդհանրապես կործանեցին և մեզ հարկավոր է անհապաղ իշխանափոխություն»: Ավելի ուշ Կարապետյանը քանդեց բերանի կարերը և հայտարարեց, որ հացադուլը ուղղված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի