13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Այս հարցին պետք է լուծում տալ

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին հրավիրել էր խորհրդակցություն խաղող վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպման նպատակն էր նախորդ տարի մթերված խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների նկատմամբ առկա պարտավորությունների կատարման, պատրաստի արտադրանքի իրացման, 2016 թվականի մթերման ծրագրերի և ոլորտում առկա խնդիրների քննարկումը: Արդյո՞ք այս տարի ևս խաղողագործները կկանգնեն մեծ խնդիրների առաջ: Եվ վերջապես, […]

«Մի տարի է Բեգլարյանին չենք տեսել, մեզ լսող չկա» /վիդեո/

Անհատ տաքսիստները այսօր հավաքվել էին Կառավարության շենքի մոտ և պահանջում էին հանդիպում վարչապետի հետ: Նրանք 24 կետից բաղկացած գրավոր պահանջ փոխանցեցին վարչապետին, այն հույսով, որ գոնե այս անգամ վարչապտը կարձագանքի: Կառավարությունից պահանջում են վերացնել տաքսի մեքենա վարելու համար նախատեսված լիցենզիաները: «Մենք բողոքում ենք լիցենզավորման կարգի դեմ, չենք կարողանում 12.000 դրամ ամսեկան վճարել, օրինակ ես արդեն […]

Բուհերը կուսակցականացված են

Կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանը կառավարության այսօրվա նիստում  ներկայացրեց ԱԺ «Ժառանգության» պատգամավոր Թեւան Պողոսյանի նախագիծը, որով նա առաջարկում էր ապաքաղաքականացնել բուհական խորհուրդները, որոնց նախագահներն ու անդամները չպետք է լինեն կուսակցականներ: Նորանշանակ նախարարը կառավարությանն առաջարկեց մերժել՝ խոստանալով ավելի ուշ անդրադառնալ նախագծին, թեև միշտ դեմ է եղել բուհերի քաղաքականացմանը:

Հովիկ Աբրահամյանը նախ ոտքի կանգնեցրեց. նորանշանակ մարզպետները

Այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց որոշում՝ մարզպետներ նշանակելու մասին: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. Գաբրիել Գյոզալյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ: […]

Թռիչք ՀԱԿ-ի վրայով

ՎՍԴՀԿ ատենապետ,ԱԺ ՀԱԿ  խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը չի բացառում, որ  2017 թվականի ԱԺ ընտրություններին կարող է մասնակցել ԲՀԿ-ի ցուցակով: «Ոչինչ չբացառենք, բայց նաեւ չենք կարող դա որպես փաստ ընդունենք: Ես կարող էի մեկ այլ քաղաքական ուժի հետ գնալ մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգել, որովհետեւ այնքան փոփոխական ժամանակներում ենք ապրում, որ ամեն ինչ կարող է մեկ […]

Ինչպես մարսվեց մարտի 1-ը

Այսօր՝մարտի 2-ին հրավիրված ասուլիսին  ամփոփելով Հայաստանում ընտրությունների 28 տարվա փորձը «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը նկատեց, որ ընտրությունները երկրի արտաքին կառավարման գործիք են: Մանուչարյանի խոսքով՝  շատ հեշտ կարելի է կանխել ընտրակեղծիքները`առաջին իսկ ընտրության եւ կեղծիքների դեպքում` դրանք չճանաչելով: Այս համատեքստում, Աշոտ Մանուչարյանը կարծում է, որ Բելառուսի նախագահը Արեւմուտքի կողմից հայտարարվեց առաջին դիկտատոր, քանի որ նա […]

Ոչ մի քաղաքական ուժ իրավունք չունի մարտի 1-ը սեփականացնել. Դավիթ Շահնազարյան/վիդեո/

«Ոչ մի քաղաքական ուժ իրավունք չունի մարտի 1-ը սեփականացնել և օգտագործել ներկուսակցական ու անձանական շահերի համար, այն բացահայտելը մեր ժողովրդի, հասարակության խնդիրն է»,-այս մասին այսօր Մյասնիկյան արձանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց, քաղաքական , 1994-95թթ. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Դավիթ Շահնազարյանը: «Մարտի 1-ը  հարված էր մեր ժողովրդին, հարված էր մեր հասարակությանը, հարված էր մեր պետությանը: […]

Բերման կենթարկեն

Այսօր՝ մարտի 1-ին  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, որոշում կայացրեց բերման ենթարկել Միջազգային դուքենդոյի եւ ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանին: Դատավորի նման որոշումը պայմանավորված էր նրանով, որ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու գործով ամբաստանյալ Գոռ Վարդանյանը չէր ներկայացել այսօրվա դատական նիստին: Նշենք, որ նախորդ դատական […]

Գասպարին նորից պառկեց

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին նորից պառկել է: Իր ինքնատիպ բողոքի տարբերակը Գասպարին կիրառեց այսօր՝ փետրվարի 29-ին, երբ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում  նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանը թույլ չտվեց Վարդգես Գասպարիի գործով վերսկսված դատավարության ժամանակ շարունակել հայտարարությունը: Վարդգես Գասպարին սկզբում  հայտարարեց, որ իր համար ակնհայտ է, որ նախագահողը  շահագրգռված չէ  արդարադատություն իրականացնել: «Գասպարի, ես Ձեզ […]

Հաշմանդամները անտեսվա՞ծ են /վիդեո/

«Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների մասին բարձրաձայնելը լավ է, բայց դրանց պետք է արդյունավետ լուծում տալ»,-այսօր՝ փետրվարի 29-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ նկատեց  «Ունիսոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը: «2016 թվականը հավասար հնարավորությունների և  հաշմանդամություն ունեցող անձանց հավասար պայմանների ստեղծման տարի է հայտարարված: Այդ հանգամանքը հաշվի առնելով նպաստավոր պայմաններ են ստեղծվում, որպեսզի մենք ավելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված