13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Այսպիսի ճանապարհային ոստիկաններ տեսե՞լ եք

Ճանապարհային ոստիկանությունը, պայմանավորված ձյան առատ տեղումներով, վերսկսել է «Օգնություն ճանապարհներին» միջոցառումը, որի նպատակն է՝ աջակցություն ցուցաբերել վարորդներին, հարկ եղած դեպքում որոշ ճանապարհահատվածներում սահմանափակել երթևեկությունը, դուրս բերել և տեղափոխել ձյան մեջ թաղված մեքենաները, անհրաժեշտության դեպքում տեղափոխել ու տեղավորել ուղևորներին, վարորդներին իրազեկել ճանապարհների վիճակի մասին:

Ի՞նչ անձնական հարց ունի դատավորը Սուրենյանցի հետ

Արդեն 8-րդ  օրն է, ինչ Երեւանի «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը հացադուլ եւ ջրադուլ է հայտարարել։ Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում քաղաքագետի կինը՝ Արփի Սուրենյանցը խոսեց հացադուլի և ջրադուլի բուն պատճառի մասին: Ինչպես հայտնի է, Սուրենյանցին  դեկտեմբերի 22-ին դատապարտեցին 4 տարվա ազատազրկման՝ խարդախության մեղադրանքով: Նշենք, որ  Սուրեն Սուրենյանցը, համարելով, որ հանիրավի է դատապարտվել, վերաքննիչ բողոք […]

Վարդգես Գասպարիի նման պառկեց գետնին ու սկսեց հայհոյանքեր

Այսօր՝ կեսգիշերին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչխես հայտնում է shamshyan.com-ը ժամը 01:20-ի սահմաններում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Նոյ թաղամասի 132/133 հասցեի բնակչուհի, 38-ամյա Լիա Հովհաննեսի Հունանյանը Կասյան փողոցում իր վարած Nissan մակնիշի 91 AՏ 009 համարանիշի ավտոմեքենայով բախվել է էստակադային և գլխիվայր շրջվել: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների […]

Դրամն արժեզրկվում է

Հերթական անգամ ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը բարձրացել է 1.29 դրամով, դառնալով՝ 493.70 դրամ, բարձրացել է նաեւ եվրոյի փոխարժեքը 3.37 դրամով՝ դառնալով՝ 552.70 դրամ, ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով, դառնալով՝ 6.44 դրամ: ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն` արտարժույթների փոխարժեքները այսօր կազմել է` Փոխարժեք ՀՀ Դրամ  ԱՄՆ Դոլար 493.70  Եվրո 552.70  ՌԴ Ռուբլի 6.44

Սերիալ է…/վիդեո/

«Շատ հուզիչ մի դրամա է ծավալվում մեր աչքերի առջև: Խոսքս վերաբերվում է կոալիցիոն սերիալին: Ճիշտն ասած ինձ զարմացնում է, ինչու են կոալիցիայի մասին հայտնում ու հետո սկսում բանակցել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Զուրաբյանը այդ կոալիցիան լուրջ կհամարեր, եթե քննարկումների ավարտից հետո միանգամից  հայտարարություն արվեր: […]

Առանց հերթի

ՀՀ կառավարությունը հաստատել է ոստիկանության կողմից կենսաչափական անձնագրերի տպագրության համար նոր սարքեր գնելու որոշման նախագիծը։ ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը նշեց, որ որոշման նպատակն է՝ խուսափել անձնագրային և վիզաների վարչությունում առաջացող հերթերից։ Այդպիսով նախատեսվում է ավելացնել կենսաչափական տվյալներ հավաքող շարժական սարքերի քանակը՝ հաշմանդա մների համար անձնագրեր տպելու համար, ինչպես նաև ընդլայնել անձնագրերի տրամադրման գործընթացը Հայաստանի դեսպանատներում […]

Լոռեցիների դեմարշով՝ ապաքաղաքական մաթեմատիկա

ԱԺ-ում այսօր քննարկվել է ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև ստորագրված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը: Այս համաձայնագրի շնորհիվ հերթական քառօրյայի երկրորդ օրն ամբողջությամբ նվիրվում է ձանձույթին ու միապաղաղությանը: Գաղջ մթնոլորտում պարբերական առկայծումներ ու ինտրիգներ լինում են: Օրինակ՝ Նիկոլն ասաց, թե վարկը վերցնելու են նախընտրական կոմպանիա կազմակերպելու համար, մնացածը սկսեցին հակադարձել […]

Հայկական պանրի համը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության կողմից կիրառվող ժամանակավոր սահմանափակումը չի տարածվում Հանրապետությունից արտահանվող՝ վերամշակված մսամթերքի և կաթնամթերքի վրա: «Լրահոսում շարունակվում են շրջանառվել տեսակետներ այն մասին, որ Հայաստանից այսօր պանիր չի արտահանվում ՌԴ՝ չնայած որ ծառայությունը հայկական պանրի արտահանման վերաբերյալ վերջին օրերին […]

«Ձեզ մի գերագնահատեք … »

Այսօր Ազգային ժողովում շարունակվեց երկու լոռեցիների՝ Շարմազանով-Մարուքյան հակամարտությունը, որը բորբոքվեց այն բանից հետո, երբ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր երկուսի վերաբերյալ» վարկային համաձայնագրի քննարկմանը «Լուսավոր Հայաստանի» նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե պետք է բեռնաթափել Երևանը՝ միջոցներն ուղղելով մարզեր: «Այս ամբիոնը պրիմիտիվ քննարկումների […]

Անհույս սպասում

2015 թվականի դեկտեմբերի 19-ին, Արթուր Վարդանյանի ղեկավարած հանցախմբի հետ առնչակցություն ունենալու կասկածանքով կալանավորված ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը Henaran.am -ի հետ զրույցում տեղեկացրեց, որ երեկ  ԱԱԾ-ում մասնակցել են քննչական գործողություններին, ինչպես նաեւ ներկայացրել են երկու միջնորդություն՝ Շիրխանյանի բուժզննությունը մասնագիտացված բուժհաստատությունում իրականացնելու  եւ Շիրխանյանի խափանման միջոցը փոխելու համար: Տիգրան Տեր-Եսայանը հայտնեց, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի