17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ի՞նչ անձնական հարց ունի դատավորը Սուրենյանցի հետ

Արդեն 8-րդ  օրն է, ինչ Երեւանի «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը հացադուլ եւ ջրադուլ է հայտարարել։

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում քաղաքագետի կինը՝ Արփի Սուրենյանցը խոսեց հացադուլի և ջրադուլի բուն պատճառի մասին:

Ինչպես հայտնի է, Սուրենյանցին  դեկտեմբերի 22-ին դատապարտեցին 4 տարվա ազատազրկման՝ խարդախության մեղադրանքով:

Նշենք, որ  Սուրեն Սուրենյանցը, համարելով, որ հանիրավի է դատապարտվել, վերաքննիչ բողոք է ներկայացրել եւ այժմ «Նուբարաշենում» սպասում է իր բողոքի քննությանը։

Սուրենյանցին դատավարության ընթացքում գրավի դիմաց թողել էին ազատության մեջ, սակայն դեկտեմբերի 22-ին դատարանի դահլիճում դատավոր Արմեն Բեկթաշյանի որոշմամբ փոխվեց նրա խափանման միջոցը՝ նույնը օրը հրապարակելով դատավճիռը։

Սուրենյանցի կինը հավաստում է, որ դատավոր Արմեն Բեկթաշյանը իր ամուսնու նկատմամբ ակնհայտ անարդարություն է կիրառում:

«Անձնական նկատառումներից ելնելով  Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը չի վերադարձնում  մեր վճարած մեկ միլիոն գրավը: Սուրենը պատրաստ չէր վճռին: Նա գրավի դիմաց գտնվում էր ազատության մեջ: Դատավորը նույն օրը դատապարտելով Սուրենին կալանավորման որոշում է կայացրել: Սուրենը խոսեց առանց պատրաստվելու և անսպասելի էր կատարվածը: Հետո մենք գնացինք գրավը վերցնելու, սակայն դատավորը պատճառաբանեց, որ մինչև վերաքննիչը վճիռ չկայացնի գրավը չի վերադարձվելու: Գիտեմ, որ օրենքով նման կետ չկա, որ գրավը չվերադարձվի: Հացադուլի և ջրադուլի հիմքում հենց այս հանգամանքն է ընկած»,-ասաց Արփին:

Արփի Սուրենյանցը տեղեկացրեց, որ ամուսնու առողջական վիճակը վատ է. «Առավոտվա դրությամբ ճնշումը ցածր է եղել, ինքը թույլ է, բայց ասում է, որ չի դադարեցնի հացադուլը, մինչև գրավի պահանջը վերաքննիչ քրեական դատարանը չբավարարի: Բայց վերաքննիչը ո՞նց բավարարի, եթե առաջին ատյանի դատավոր Բեկթաշյանը գործը չի ուղարկում վերաքննիչ: Ես օրը 5 անգամ զանգում եմ ու դատավորը խաբում է՝ ուղարկել եմ կամ կուղարկեմ: Ակնհայտ այդ մարդը ընկել է Սուրենի հետևից: Վերաքննիչից էլ սպասում են ու դա պետք է սեղմ ժամկետներում արվի»,-եզրափակեց Արփի Սուրենյանցը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ