13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Մի անգամ էլ կպարարտացնեն

Այսօր ՀՀ կառվարության նիստում կհաստատվի ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպա­տակով պետական աջակցության ծրագիրը, որի համաձայն հանրապետության  հողօգտագործողները հերթական անգամ մատչելի գներով կկարողանան ձեռք բերել ազոտական, կալիումական եւ ֆոսֆորական պարատանյութեր: Համաձայն ՀՀ մարզպետարաններից ստացված տեղեկատվության՝ պարարտանյութերի նկատմամբ գյուղատնտեսական աշխատանքների համար պահանջարկն այս տարի կկազմի 34594,3 տոննա ազոտական, 1079 տոննա ֆոսֆորական […]

Օֆշորի գործի հետ կապ չունեմ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան/վիդեո/

«Բացարձակ որեւէ առնչություն չունեմ օֆշորի  գործի հետ»,- այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Լրագրողներից մեկը նկատեց, որ  քրեական գործում հենց Կճոյանի անունն է շոշափվում. «Ով շոշափում է, թող նա էլ բացատրի»,-նկատեց Սրբազազանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ո՞ւմ շահերից է բխում ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը. Բեքարյանը մեկնաբանեց

«ԵԽԽՎ-ն այն կառույցն է, որի լիիրավ անդամ ենք մենք և մենք չունենք կամ պիտի չունենանք որևէ բարիկադավորման խնդիր այդ կառույցի հետ»,-այսօր՝ հունվարի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով՝ ԵԽԽՎ-ում ընդունված և չընդունված երկու հակահայկական զեկույցներին  ասաց  «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բերքայանը: Լրագրողի հարցին, թե արդյոք պե՞տք էր, որ տապալված զեկույցներից […]

Կարևորը չանցավ.քաղտեխնոլոգը գոհ է

«ԵԽԽՎ նստաշրջանում կարևոր բանաձևը չընդունվեցղ, սա արդեն բավարար է»,-անդրադառնալով այսօր` հունվարի 26-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում տեղի է ունեցած  խնդրահարույց բանաձևերի քվեարկությունը ասաց  քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը : Քաղաքտեխնոլոգը  սկզբունքորեն հաղթանակ է համարում այն, որ քվեարկության արդյունքում մերժվել է  Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» տխրահռչակ բանաձևը: Կարեն Քոչարյանի  փոխանցմամբ […]

Տարին դրամաշնորհային կլինի

Հայաստանը 2016 թվականին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար կստանա 10 մլն եվրո, սակայն այս ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի 29 միլիոն եվրո, որից 25 միլիոնը բյուջետային աջակցություն է, իսկ 4 միլիոնը` տեխնիկական: Բացի այդ ՀՀ կառավարությունը կստանա դրամաշնորհներ ուղղված ասոցացման համաձայնագրի գծով նախապատրաստական աշխատանքների համար: ՀՀ գյուղատնտեսական ոլորտին կտրամադրվի 25 միլիոն եվրո, որից 20 միլիոնը բյուջետային աջակցություն […]

Կարապի լճում Սուրբ Սարգիսն է շրջում /վիդեո/

Սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնի նախօրենին Սուրբ Սարգիսը մարմնավորող երիտասարդը ձիու վրա շրջում էր Կարապի լճում և աղի բլիթներ բաժանում երիտասարդներին: Հետաքրքրական է, որ այդ արարողությունն արժանացավ նաև մանուկների ուշադրությունը, ովքեր վազում էին ձիու հետևից և Սուրբ Սարգսից աղի բլիթ խնդրում: Մանրամասները՝ տեսանյութում.

Աննախադեպ երկար տևած նիստին ՀՀԿ-ն քննարկել է կոալիցիոն հարցեր

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստն այսօր աննախադեպ երկար տևեց: Մոտ 4 ժամ տևած նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանեց ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը: Նա տեղեկացրեց, որ Գործադիր մարմինը քննարկվել է արածաշրջանային իրավիճակին և գործընկեր կուսակցությունների հետ հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր: Անդրադառնալով քաղաքական կուսակցությունների հետ կոալիցիա կազմելու հարցին՝ Մինասյանը չցանկացավ առանձնացնել միայն ՀՅԴ-ի հետ համագործակցությունը: Ըստ նրա՝ խոսքը […]

Սուր շնչառական հիվանդությունները «պատուհասել» են նաև սահմանային գյուղերը

«Սուր շնչառական հիվանդությունները մեր վատ հարևանի նման՝  մեզ չեն անտեսում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի սահմանապահ Չորաթան համայնքի ղեկավար Վարուժան Բաղմանյանը: Բաղմանյանը նշեց, որ գյուղում բավականին շատ են արձանագրվել սուր շնչառական հիվանդություններով ահազանգեր: «Մանավանդ խնդիր կա: Մեր գյուղը բավականաչափ հեռու է շրջկենտրոնից ու հիվանդին բուժկենտրոն հասցնելը բավականին դժվար է: Մարդկանց ձեռքին էլ  փող չկա: […]

«Գազպրոմ Արմենիա»-ի ղեկավարության հրաժարական պահանջողները ուզում են կրկնել «Էլեկտրիկ Երևանի» սցենարը

Henaran.am տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական ակտիվիստների մի մեծ խումբ առաջիկայում մտադիր է ստորագրահավաք կազմակերպել՝ պահանջելով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ղեկավարության հրաժարականը: Ակտիվիստները մտադիր են նաև լայնածավալ ակցիաների շարք սկսել և գործողությունները տանել «Էլեկտրիկ Երևանի» սցենարով: Նկատենք, որ ակտիվիստների զայրույթը պայմանավորված է նախորդ ամսվա գազի աննախադեպ բարձր վճարով: ԶԼՄ-ներից մի քանիսն անգամ անդրադարձան այս թեմային՝ ներկայացնելով փաստեր, թե […]

Ալիևի կեղծ հեքիաթները ու Ադրբեջանի իրական դեմքը /վիդեո/

Ադրբեջանագետ, ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը այսօր` հունվարի 18-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի սկզբում անդրադարձավ Ադրբեջանի տնտեսությունում տիրող կոլապսին: «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանի արտահանման գրեթե 90 տոկոսը կազմում է նավթագազային մթերքը: Գաղտնիք չէ նաև, որ Ադրբեջանի բյուջեի 75 տոկոսը ձևավորովում է նավթա-գազային բիզնեսի եկամուտներից»,-տեղեկացրեց ադրբեջանագետը հավելելով, որ այս փաստը անհանգստացնում է ադրբեջանցիներին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի