25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մի անգամ էլ կպարարտացնեն

Այսօր ՀՀ կառվարության նիստում կհաստատվի ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպա­տակով պետական աջակցության ծրագիրը, որի համաձայն հանրապետության  հողօգտագործողները հերթական անգամ մատչելի գներով կկարողանան ձեռք բերել ազոտական, կալիումական եւ ֆոսֆորական պարատանյութեր:

Համաձայն ՀՀ մարզպետարաններից ստացված տեղեկատվության՝ պարարտանյութերի նկատմամբ գյուղատնտեսական աշխատանքների համար պահանջարկն այս տարի կկազմի 34594,3 տոննա ազոտական, 1079 տոննա ֆոսֆորական եւ 1574,55 տոննա կալիումական պարարտանյութեր:

Ըստ ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան փաստաթղթի, պայմանագրային հիմունքներով որպես սուբսիդիա կտրամադրվի  «Բերրի­ություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ին  եւ «Հրաշք այգի» ՍՊԸ-ին, իսկ վերջիններս՝ 2-85 ԳՈՍՏ-ի պահանջ­ներին համապատասխան 32000 տոննա ազոտական պարարտանյութ (ամոնիակային սելիտրա), 16306-80 ԳՈՍՏ-ի պահանջներին համապատասխան 320 տոննա ֆոսֆո­րական պարարտանյութ (կրկնակի սուպերֆոսֆատ) եւ 4568-95 ԳՈՍՏ-ի պահանջներին համապատասխան 840 տոննա կալիումական պարար­տանյութ (կալիումական աղ) ձեռք բերելու, Հայաստանի Հանրապետության  համայնքների հողօգտագործողներին, կազմակերպություններին եւ ԼՂՀ-ին մեկ պարկը (50 կգ)՝ 6000 դրամ արժեքով ազոտական պարարտանյութ, 7000-ական դրամ արժեքով ֆոսֆորական եւ կալիումական պարարտա­նյութեր վաճառելու համար:

Ըստ նախատեսվածի համայնքներում սուբսիդիայի չափը 1 պարկի համար կազմի`

  • ազոտական պարարտանյութ- 2729,6 դրամ (8729,6 դրամ – 2729,6 դրամ) = 6000 դրամ,
  • ֆոսֆորական պարարտանյութ- 6735 դրամ ( 13735 դրամ – 6735 դրամ) = 7000 դրամ,
  • կալիումական պարարտանյութ- 6799 դրամ ( 13799 դրամ – 6799 դրամ) = 7000 դրամ:

Նշենք նաեւ, որ սույն ծրագրի շրջանակներում ձեռք բերված 32000 տ. ազոտական պարարտանյութից` 600 տ., 320 տ. ֆոսֆորական պարարտանյութից` 248 տ. եւ 840 տ. կալիումական պարատանյութից` 255 տ. կթողնվի է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տրամադրության տակ որպես պահուստային քանակ` ըստ անհարժեշտության օգտագործելու համար:

Հիշեցնենք, որ գյուղատնտեսական աշխատանքների իրականացման գործում գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով 2012, 2013, 2014 եւ 2015 թվականներին իրականացվել են հանրապետության  հողօգտագործողներին դիզելային վառելանյութի եւ պարարտանյութերի մատչելի գներով ձեռքբերման պետական աջակցության 12 ծրագիր:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ