25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Եթե բանկից վերցված վարկը ժամանակին չի վերադարձվում

Եթե վարկի գումարը սահմանված ժամկետում չի վերադարձվում, ապա վարկային պայմանագրով նախատեսված տոկոսները դադարում են, իսկ այդ գումարին ենթակա են վճարման միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411–րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված չափով տոկոսներ (կենտրոնական բանկի հաշվարկային դրույքի կրկնապատիկը չգերազանցող չափով` ամսական 2 տոկոս), սկսած այն օրվանից, երբ գումարը պետք է վերադարձվեր մինչև գումարը փաստացի վերադարձնելու օրը։

Վարկային պայմանագրում այլ պայմաններով տոկոսներ վճարելու վերաբերյալ համաձայնությունն առոչինչ է: Եթե վարկային պայմանագրով նախատեսված է վարկը վերադարձնել մաս առ մաս (տարաժամկետ), ապա վարկառուի կողմից վարկի հերթական մասը վերադարձնելու համար որոշված ժամկետը խախտելու դեպքում վարկատուն իրավունք ունի պահանջել վերադարձնելու վարկի մնացած ամբողջ գումարը` հասանելիք տոկոսների հետ միասին:

Մեկնաբանությունը`  iravaban.net-ի:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ