Հաշմանդամները անտեսվա՞ծ են /վիդեո/
«Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների մասին բարձրաձայնելը լավ է, բայց դրանց պետք է արդյունավետ լուծում տալ»,-այսօր՝ փետրվարի 29-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ նկատեց «Ունիսոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը:
«2016 թվականը հավասար հնարավորությունների և հաշմանդամություն ունեցող անձանց հավասար պայմանների ստեղծման տարի է հայտարարված: Այդ հանգամանքը հաշվի առնելով նպաստավոր պայմաններ են ստեղծվում, որպեսզի մենք ավելի ակտիվ, ավելի արագ առաջ շարժվենք»,- ասաց Արմեն Ալավերդյանը:
Բանախոսի փոխանցմաբ՝ ներկայումս Հայաստանում գրանցված են 200 հազար 200 հաշմանդամություն ունեցող անձ, որը կազմում է բնակչության շուրջ 6-7 տոկոսը, ինչը ցածր ցուցանիշ է՝ ԱՀԿ-ի տվյալների համաձայն:
Արմեն Ալավերդյանը ցավով տեղեկացրեց, որ ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձանց 91 տոկոսը գործազուրկ է:
Մանրամասները՝ տեսանյութում: