19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Ադրբեջանական բանակում հերթական միջադեպն է գրանցվել

Ադրբեջանական բանակում կրկին միջադեպ է տեղի ունեցել: Ինչպես տեղեկացնում է  “АПА”-ն, միջադեպը գրանցվել է երկրի ՊՆ զորամասերից մեկում: Զինվոր Վյուսալ Ռովշանօղլու Ջաբիեւը վիրավորվել է ծառայողական զենքից արված կրակոցից: Վիրավոր զինվորը հոսպիտալ է տեղափփոխվել: հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել անվտանգության կանոնների խախտման արդյունքում: Ադրբեջանի ՊՆ մամլո փոխխոսնակը հաստատել է ինֆորմացիան:  

Ադրբեջանցիները վրդոված են. “Мир” любит только Армению”

Ադրբեջանական “echo.az” կայքը ներկայացրել է թոշակառու Վ. Ալիեւայի բաց նամակը, որում կինը դժգոհություն է հայտնում Հայաստանի նկատմամբ իբր թե “յուրօրինակ վերաբերմունք” ցուցաբերելու կապակցությամբ` “Мир” любит только Армению?” վերնագրով հոդվածում:  Ադրբեջանցիներին հուզել է այն փաստը, որ “Միր” հեռուստաընկերությունը ապրիլի 24-ին տեսանյութեր է ցուցադրել սգո արարոությունների մասին: Ադրբեջանցիները նաեւ վրդովմունք էին ապրել, երբ ՀՀ նախագահի երդմնակալության ժամանակ […]

“Ես ամեն ինչ կարող եմ լինել, բայց ոչ ադրբեջանցի”.

Ադրբեջանցի գրող Նաթիգ Ռասուլզադեն հանդես է եկել ադրբեջանական ծագումով հայտնի գրող Էդուարդ Բագիրովի գրառման քննադատությամբ: Հիշեցնենք, որ Բագիրովն իր բլոգում ցավակցական խոսքեր էր հղել հայ ժողովրդին` Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ: Անձամբ ծանոթ չլինելով Բագիրովի հետ` Ռասուլզադեն որոշել է “եզրակացություններ անել” նրա խոսքերից` շեշտելով, որ նման մարդը չի կարող լինել ադրբեջանցի` ոչ “մոսկովյան”, ոչ “Բաքվի” եւ ոչ էլ “թուրքմենական”: “Ադրբեջանցու ազգանուն կրելը դեռեւս […]

Ադրբեջանցի գրողը ցավակցել է հայերին` Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Ադրբեջանցի գրող Էդուարդ Բագիրովն իր բլոգում ցավակցություն է հայտնել հայ ժողովրդին: “Մոսկվայաբնակ ադեկվատ ադրբեջանցիների անունից իմ ցավակցությունն եմ հայտնում հայ ժողովրդին` 1915-ին Թուրքիայում տեղի ունեցած ցեղասպանության տարելիցի կապակցությամբ”,-գրել է Բագիրովը:

Ալիեւի օֆշորային ընկերությունները մութ էջեր են պարունակում

Վերջերս բացահայտված տվյալների համաձայն` Ադրբեջանի առաջին ընտանիքը բաժնետեր է առնվազն 4 օֆշորային ընկերությունում, գրում է “icij.org” կայքը: Գործարար Հասան Գոզալը բրիտանական British Virgin Islands-ում 3 ընկերությունների նախագահ է հանդիսանում, որոնք ստեղծվել են 2008-ին` Ալիեւի աղջիկների անուններով`ըստ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի գաղտնի փաստաթղթերի: Ալիեւի աղջիկներն այդ ժամանակ 19 եւ 23 տարեկան էին: Ըստ այդ փաստաթղթերի` նախագահը եւ նրա […]

Ադրբեջանցին կորցրեց 10 հազար մանաթը` չկտրված ականջի պատճառով

Ադրբեջանական “Ժամանակակից Մուսաֆաթ” իշխանական կուսակցության առաջնորդ Հաֆիզ Հաջիեւը պատմել է ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի վրա չկայացած հարձակման մասին, տեղեկացնում է “SalamNews”-ը: Հաջիեւը խոստացել էր 10 հազար մանաթով պարգեւատրել նրան, ով կկտրեր գրողի ականջը` որպես պատիժ նրա` մեծ աղմուկ բարձրացրած գքրի համար: Խոսքը 2012-ի ավարտին  հրապարակված “Քարե երազներ” գրքի մասին է, որում Այլիսլին պատմում է Բաքվում […]

Որդին ծեծելով սպանել է մորը

Ադրբեջանում որդին սպանել է մորը, տեղեկացնում է “АПА” գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել Դերնեգյուլ գյուղի հանրակացարանում, որի 38-ամյա բնակիչ Խաբիլ Ասադուլլա օղլու Իսմայիլովը ծեծել է 74-ամյա Սուրգու Իսմայիլովային: Երկար եւ դաժան ծեծից հետո հանցագործը մորն սպանել է գլխին բռունցքով հարվածելով:  Իսմայիլովն արդեն ձերբակալված է:

Ալիեւին “վտարել են” Մեխիկոյից

Մեխիկոյում գտնվող Հեյդար Ալիեւի արձանը կտեղափոխեն Ադրբեջանի դեսպանատուն: Մեքսիկական “Milenio” հեռուստաալիքի փոխանցմամբ` այդ մասին հայտնել է Միգել Իդալգո շրջանի ղեկավար Վիկտոր Հյուգո Ռոմոն: Վերջինիս խոսքով` այն վայրը, որտեղ տեղադրվել էր արձանը, հարմար չէր դրա համար: Ալիեւի արձանը Մեխիկոյի գլխավոր զբոսայգիներից մեկում տեղադրվեց 2012-ի օգոստոսին, ինչը քաղաքի բնակիչների դժգոհությունն առաջացրեց: Ադրբեջանը քաղաքի 2 զբոսայգիների վերակառուցման վրա 5 մլն դոլար […]

Կլինի՞ միավորված Ադրբեջան

Մարտին 30-ին Բաքվում կայացել է հարավային Ադրբեջանի ազատագրման, հակաիրանական կազմակերպության նիստը, որին մասնակցել են նաեւ մեջլիսի պատգամավորներ: Այս մասին այսօր լրագրողների հետ ահնդիպմանը նշեց իրանագետ Արմեն Իսրայելյանը: Նա նկատեց, որ վերջին տարիներին Թուրքիան եւ Ադրբեջանը տանում են Իրանի մասնատման քաղաքականություն: “Անկարայում եւս նիստեր են տեղի ունենում այս առումով, եւ եթե 2010-2011թթ.-ին տարածքային պահանջները ներկայացվում էին […]

Ալիեւը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Ապրիլի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Իեն Քելլիին, Ժակ Ֆորին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:  Ինչպես հաղորդում է “АПА”-ն, հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ տարվող բանակցությունների ներկա ընթացքի եւ հեռանկարների վերաբերյալ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի