27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել զոհված ազատամարտիկների հիշատակին /ֆոտո/

Վարչապետ Կարեն Կարապետյանը Շուշիի ազատագրման 25-ամյա հոբելյանի և Երկրապահի օրվա առթիվ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել զոհված ազատամարտիկների հիշատակին: Կարեն Կարապետյանը ծաղիկներ է խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և Անհայտ զինվորի հուշաքարին:

Ինչու է ծխելը, խմելը, թմրանյութեր օգտագործելը, հայհոյելն ու դավաճանելը մեղք համարվում

Չգիտե՞ք, որ դուք Աստծո տաճար եք, և Աստծո Հոգին բնակված է ձեզանում: Եթե մեկն Աստծո տաճարն ապականի, նրան էլ Աստված կապականի, որովհետև Աստծո տաճարը սուրբ է, որ դուք եք: Ա Կորնթացիներին 3.16,17 Այս խոսքը վերաբերում է նրանց, ովքեր Քրիստոսին ընդունել են որպես Տեր ու Փրկիչ, և Սուրբ Հոգին բնակվում է նրանց մեջ: Այդ ժամանակ է, […]

«Ի՞նչ եք ուզում, հիմա ինչի՞ց եք դժգոհ».Սուրիկ Խաչատրյան/տեսանյութ/

Այսօր՝ մայիսի 8-ին Շուշիի ազատագրման և Երկրապահի օրվա առիթով Եռաբլուր զինվորական պանթեոնում էր նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Հրացին, թե շրջանառվում են տեղեկություններ, որ նախկին մարզպետի և վարչապետի միջով սև կատու է անցել, սակայն նրանք Եռաբլուրում գրկախառնվել են բարեկամաբար, Սուրիկ Խաչատրյանը արձագանքեց.«Ինչ հակասություն պետք ա լինի իմ ու վարչապետի մեջ: Էս մամուլը ինչա՞ ուզում՝ […]

Համբերություն, համբերություն, համբերություն. դեսպանն՝ առանց վիզայի ռեժիմից

Եվրամիության և Հայաստանի միջև համաձայնագիրը տեխնիկական աշխատանքների մեջ է: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Ես հույս ունեմ, որ աշնանը համաձայնագիրը ստորագրելու համար պատրաստ կլինի: Սա նոր որակ կլինի, եթե համեմատենք նրա հետ, ինչ ունեցել ենք մինչ այս Հայաստանի հետ հարաբերություններում, բայց ինչպես բոլորս գիտենք՝ բանալին իրականացումն է: Համաձայնագիրը […]

«Խրամատում կանգնած 18 տարեկան զինվորի ոգին շատ բարձր է» /տեսանյութ/

«Շնորհավորում եմ բոլորիս՝ մայիսյան եռատոնի առթիվ: Եվ առաջին հերթին ուզում եմ շնորհավորել խրամատում կանգնած զինվորին: Մենք եղել  ենք ՊԲ գրեթե բոլոր զորամասերում, և կարող եմ ասել՝ մեր զինվորները ծառայում են կրակահերթերի տակ: Արյան գնով ձեռք բերված հաղթանակը չհիշելու իրավունք չունենք:  Խրամատում կանգնած 18 տարեկան զինվորի ոգին շատ բարձր է: Բանակ-հասարակություն կապը պիտի  ամուր լինի, որ […]

Արցախի ՊՆ-ից տեղեկացնում են

Մայիսի 6-ին, 7-ին և լույս 8-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է լարվածության աճ: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 160 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2600 կրակոց: Շփման գծի արևելյան ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը մայիսի 7-ին կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (7 […]

Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Ազատության հրապարակում կազմակերպված Ներսիկ Իսպիրյանի մենահամերգին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանի մենահամերգին, որի շրջանակում իրենց կատարումներով հանդես են եկել նաև Արաբո և Աղասի Իսպիրյանները: Ազատության հրապարակում կազմակերպված համերգը մեկտեղել էր ինչպես երևանցիներին, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերին: Համերգի ընթացքում հնչել են ազգագրական և հայրենասիրական երգեր:  

Մենք բավարարվա՞ծ ենք, թե ինչպես են օգտագործվել մեր գումարները, այո՛. ԵՄ դեսպան

«Եվրամիությունն ընտրությունների վերաբերյալ իր հստակ դիրքրոշումը լսելի է դարձրել, մի շարք պաշտոնյաներ տվել են իրենց կարծիքը: Մենք բավարարվա՞ծ ենք, թե ինչպես են օգտագործվել մեր գումարները, այո, տեսախցիկները և նույնականացման սարքերը շատ լավ աշխատել են, մեր ակնկալիքներից ավելի լավ, որոնց համար էլ մենք գումարներ տրամադրել էինք»,-այսօր ասուլիսի ժամանակ ասաց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ գնահատական […]

Նախարարն այցելել է նորածնային վերակենդանացման բաժանմունքներ

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ծանոթացել է «Մուրացան» հիվանդանոցային համալիրինորածնային վերակենդանացման բաժանմունքում բուժվող և խնամվող նորածինների, այդ թվում` մայիսի 3-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած հնգյակից տղայի առողջական վիճակին։ Նախարարը հետաքրքրվել է նրանց բուժման ընթացքով և արդյունքներով։ ԵՊԲՀ-ի պրոռեկտոր Արմեն Մինասյանի և ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ռեանիմատոլոգ Հրանտ Կալենտերյանիհետնաև քննարկվել են մարզերից ծանր վիճակում […]

ՀՀԿ տատին կտրեց վարչապետի ճանապարհը /տեսանյութ/

 «Պարոն Կարապետյան ջան, իմ հարցը թերի է մնացել» ,-ասելով այսօր՝ մայիսի ր-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում վարչապետի դիմացը կտրեց մի կին:  «Ձեր հարցը լուծել են, բա չե՞ք ամաչում, լավ, Արսե՛ն մի հատ էլ լուծի, ամեն անգամ դուք էդ հարցով…»,-կնոջը դիմեց Կարեն Կարապետյանը: Խոսակցությանը խառնվեց ՀՀԿ տատիկը, որ նշեց, որ ինքը վարչապետից փող չի խնդրու:  «Կառավարության շենքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված