26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Համբերություն, համբերություն, համբերություն. դեսպանն՝ առանց վիզայի ռեժիմից

Եվրամիության և Հայաստանի միջև համաձայնագիրը տեխնիկական աշխատանքների մեջ է: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Ես հույս ունեմ, որ աշնանը համաձայնագիրը ստորագրելու համար պատրաստ կլինի: Սա նոր որակ կլինի, եթե համեմատենք նրա հետ, ինչ ունեցել ենք մինչ այս Հայաստանի հետ հարաբերություններում, բայց ինչպես բոլորս գիտենք՝ բանալին իրականացումն է: Համաձայնագիրը տալիս է հնարավորություն, իսկ ինչպես կօգտագործենք, մնում է մեզ: Մենք, որպես Եվրամիության պատվիրակություն, հիմա պատրաստվում ենք բովանդակություն դնել այս փաստաթղթի տակ»,-հայտարարեց նա:

ԵՄ պատվիրակության ղեկավարն ընդգծեց, որ ԵՄ-ը ընդլայնում է  զարգացման ազդեցությունը Հայաստանում. «Ինձ համար մարտահրավեր է, որ այս փաստաթուղթը կարողանանք վերածել շոշափելի արդյունքների Հայաստանի քաղաքացիների համար:

Աջակցության միասնական շրջանակ փաստաթուղթը  մեր զարգացման աջակցման հենասյուներն է պարունակելու, որոնք ձևավորել են Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում»,-ասաց Պյոտր Սվիտալսկին: 

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք համաձայնագրի ու տարբեր փաստաթղթերի ստորագրումից հետո, որոնք ըստ նրա, առաջիկայում լինելու են, Հայաստանն էլ Վրաստանի նման կունենա առանց վիզայի ազատ մուտքի ռեժիմ, ապա Պ. Սվիտալսկին ասաց. «Համբերություն, համբերություն, համբերություն, այո, վրացիները կարող են օգտվել առանց վիզայի ճամփորդելու հնարավորությունից, որովհետև իրենք համաձայնագիրը պատշաճ իրագործել են, և սա խրախուսում է, նաև Հայաստանին է խրախուսում իրականացվել, Հայաստանը ընկալվում է  որպես հուսալի գործընկեր հենց մուտքի արտոնագրի իրացման տեսանկյունից»:

Անդրադառնալով Ֆրանսիայում երեկ կայացած ընտրություններին՝ ԵՄ դեսպանն ընդգծեց, որ Ֆրանսիայի նոր նախագահը կարևոր դեր է խաղալու ԵՄ-ի ներսում եղած խնդիրների դեմ պայքարի գործում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ