06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչու է ծխելը, խմելը, թմրանյութեր օգտագործելը, հայհոյելն ու դավաճանելը մեղք համարվում

Չգիտե՞ք, որ դուք Աստծո տաճար եք, և Աստծո Հոգին բնակված է ձեզանում: Եթե մեկն Աստծո տաճարն ապականի, նրան էլ Աստված կապականի, որովհետև Աստծո տաճարը սուրբ է, որ դուք եք: Ա Կորնթացիներին 3.16,17 Այս խոսքը վերաբերում է նրանց, ովքեր Քրիստոսին ընդունել են որպես Տեր ու Փրկիչ, և Սուրբ Հոգին բնակվում է նրանց մեջ: Այդ ժամանակ է, որ մարդը Աստծո տաճար է դառնում: Երբ Քրիստոսն ասաց, որ կարող է տաճարը քանդել և երեք օրում կառուցել, մարդիկ գայթակղվեցին, որովհետև չէին հասկանում, թե ինչպես կարելի էր երեք օրում կառուցել այն տաճարը, որ Սողոմոնը մի քանի տարում էր կառուցել: Սակայն Հիսուսը նկատի ուներ մարդու ներսի տաճարը:

Մենք Աստծո տաճար ենք, և մեր ներսի աշխարհը պետք է սուրբ լինի, որովհետև Աստծուն է պատկանում: Աստվածաշունչը շատ խիստ է ասում. «Եթե մեկն Աստծո տաճարն ապականի, նրան էլ Աստված կապականի…»: Մենք պետք է զգուշությամբ վերաբերվենք այս խոսքերին: Այսօր կարելի է տեսնել, թե ինչպես է քրիստոնեական աշխարհն ընկղմվել մեղքերի մեջ: Շատերը, Աստծուց վախ չունենալով, բամբասում են, շնանում, այցելում պոռնոգրա‎ֆ‎իկ կայքեր, դիտում անվայել ֆիլմեր, հաղորդումներ:

Ծխելը, խմելը, թմրանյութեր օգտագործելը, հայհոյելն ու դավաճանելը տարածված երևույթներ են: Մարդիկ ապականում են Տիրոջ տաճարը, այդ պատճառով իրենք էլ ապականվում են: Մենք պետք է գիտակցենք, թե որքան կարևոր է սուրբ ապրելը և Տիրոջ տաճարը սուրբ պահելը: Աստծո Հոգին, որ մեր մեջ է, կառաջնորդի և կօգնի մեզ: Սիրելինե’ր, թող Սուրբ Հոգին և Տիրոջ սրբությունը միշտ ձեզ հետ լինեն: Ամե’ն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ