26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Խրամատում կանգնած 18 տարեկան զինվորի ոգին շատ բարձր է» /տեսանյութ/

«Շնորհավորում եմ բոլորիս՝ մայիսյան եռատոնի առթիվ: Եվ առաջին հերթին ուզում եմ շնորհավորել խրամատում կանգնած զինվորին: Մենք եղել  ենք ՊԲ գրեթե բոլոր զորամասերում, և կարող եմ ասել՝ մեր զինվորները ծառայում են կրակահերթերի տակ: Արյան գնով ձեռք բերված հաղթանակը չհիշելու իրավունք չունենք:  Խրամատում կանգնած 18 տարեկան զինվորի ոգին շատ բարձր է: Բանակ-հասարակություն կապը պիտի  ամուր լինի, որ խրամատում զինվորը զգա՝ ինքը մենակ չէ», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Հենարան» ակումբում այսպիսի տեսակետ հայտնեց «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:

Վերջինս շեշտեց՝ հայ զինվորները դիրքեր  բարձրանալուց չեն խուսափում, ընդհակառակը, ուզում են լինել թեկուզ ամենավտանգավոր  դիրքերում,  որպեսզի իրենց երկիրը պաշտպանեն թշնամուց:

Ասուլիսի մյուս բանախոսը՝  «Անհետ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ նախագահ, անհետ կորած ազատամարտիկի մայր Ռիմա Առաքելյանը շեշտեց՝ ղարաբաղյան ազատամարտի հաղթանակը նախանշեց հետագա հաղթանակների ուղին:

«Որդեկորույս մայրերը չեն կարողանում լիարժեք ուրախանալ մայիսյան եռատոնով, քանի որ սրտի մի անկյունում միշտ թախիծ են պահում: Բայց ամեն ինչից անկախ՝ բանակ-հասարակություն կապն ավելի է ամրապնդվում»,-ասաց նա:
 

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ