13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արցախի ՊՆ-ից տեղեկացնում են

Մայիսի 6-ին, 7-ին և լույս 8-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է լարվածության աճ: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 160 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2600 կրակոց: Շփման գծի արևելյան ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը մայիսի 7-ին կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (7 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (7 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերական հանգիստ է:

ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ