27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

LIFE NEWS …

Ստալոնեն փնտրում է որդուն սպանողին

Հոլիվուդյան հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն մասնավոր խուզարկու է վարձել, որպեսզի պարզի իր որդի Սեյջի մահվան հանգամանքները: Ստալոնեն համոզված է, որ որդուն սպանել են, այդ պատճառով էլ ցանկանում է գտնել մարդասպանին, հաղորդում է “Lifenews.ru”-ն: Նա նաեւ ցանկանում է պարզել, թե ինչ է կատարվել վերջին ընթացքում իր որդու կյանքում` օգտագործել է նա թմրանյութեր, թե` ոչ: Խուզարկու Սքոտ […]

“Victoria’s Secret”-ը նոր “հրեշտակ” ունի /ֆոտո/

Հունգարացի երիտասարդ մոդել Բարբարա Պալվինը  դարձել է “Victoria’s Secret”-ի նոր “հրեշտակը”: Իր կարիերան դեռահաս մոդելն սկսել է 13 տարեկանում: Նրա դեբյուտը կայացել է “Prada” աշուն-ձմեռ 2010/2011 հավաքածուի շրջանակներում Միլանում: Այնուհետեւ նա հրավերներ է ստացել “Miu Miu”-ից, “Nina Ricci”-ից, “Giles”-ից, “Louis Vuitton”-ից: 18-ամյա գեղեցկուհուն արդեն համարում են Բրուք Շիլդսի եւ Նատալյա Վոդյանովայի հետնորդը:

Ամենաբարձր վարձատրվող մարզիկները /ֆոտո/

Ամերիկյան “Sports Illustrated” ամսագիրը  հրապարակել է ամենաբարձր վարձատրվող ոչ ամերիկյան մարզիկների անունները: Արդեն 4-րդ անգամ պատվավոր տասնյակը գլխավորում է շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը: Մեկ տարվա ընթացքում նա վաստակել է 51,4  մլն դոլար: Ռոջերը մոտ ապագայում հնարավորություն ունի բազմապատկել իր հոնորարը, քանի որ օգոստոսի սկզբին նա կմասնակցի 2012-ի Օլիմպիական խաղերին: Ոսկե մեդալի դեպքում նրան մեծ պարգեւատրում […]

Դատարանը հրաժարվում է ապահարզան տալ խաբված կնոջը

Ընտանիքի հարցերով Մյունխենի դատարանը մերժել է հաստատել մի կնոջ ապահարզանը, որը հայտնվել է կեղծ ամուսնության հետ կապված խաբեության մեջ: Մի կողմից դատարանը կարծում է, որ ամուսնության վկայականը կարելի է վավեր համարել, մյուս կողմից` այդ միությունն իրականում գոյություն չունի: Այս արտասովոր դեպքը գերմանական դատարաններում քննվում է 2008-ից: Փաստաթղթերում ասվում է, որ Գերմանիա ժամանած Աննան, ով մի […]

Մեծ երջանկության 7 փոքրիկ գաղտնիքները

Սերը պահպանելու համար իմաստություն է հարկավոր: Հետեւյալ խորհուրդներին հետեւելով հնարավոր կդառնա  պահպանել լավ հարաբերությունները ձեր զուգընկերոջ հետ: Կրկնելով այս արտահայտությունները եւ գիտակցելով դրանց նշանակությունը` կհասկանաք, որ ամեն մի հանճարեղ բան շատ հասարակ է: 1. Հարկավոր է ոչ միայն սիրել, այլ նաեւ հարգել: Առանց հարգանքի սեր չի լինում: Հնարավոր չէ առանց հարգանքի լավ  հարաբերություններ ստեղծել, քանի […]

Դեղին լողազգեստ նախընտրող հոլիվուդյան “լավատեսները” /ֆոտո/

Դեղինն ամենավառ գույներից է: Այն սովորաբար ասոցացվում է ամռան եւ արեւի հետ, այդ պատճառով էլ մշտապես ուշադրություն է գրավում: Այն նաեւ ուրախություն եւ թեթեւություն է պարգեւում` հաղորդելով լավատեսություն եւ աշխուժություն: Եվ իզուր չէ, որ հոլիվուդյան մի շարք գեղեցկուհիներ նախընտրում են հենց այս գույնի լողազգեստ:

Հոլիվուդյան գերաստղի երեխաները դատարան են դիմում` հայտնի մայրիկից հրաժարվելու համար

Հոլիվուդյան գերաստղեր Դեմի Մուրի եւ Բրյուս Ուիլլիսի 3 երեխաները մտադիր են դատարանի միջոցով արգելել մորը որեւէ կերպ շփվել իրենց հետ: Մուրի մոտ ընկերները հաստատել են, որ վերջին ժամանակներում դերասանուհու եւ երեխաների միջեւ հարաբերությունները “կրիտիկական կետի” են հասել: Ներկա պահին 3 դուստրերն էլ թաքնվում են Դեմիից, ինչի պատճառ են դարձել վիճաբանությունները, որոնց նախաձեռնությունը դերսանուհունն է: Աստղային […]

Ումա Տուրմանը 3-րդ անգամ է մայրացել

Հոլիվուդյան դերասանուհի Ումա Տուրմանը, ով իր հղիության մասին հայտարարել էր 2012-ի փետրվարին, աղջիկ է լույս աշխարհ բերել: Սա Ումայի 3-րդ երեխան է: Նա եւս 2 երեխա ունի Իթան Հոուքի հետ ամուսնությունից` 14-ամյա Մայա Ռեյը եւ 10-ամյա Լեւոն Ռոանը: Այն մասին, թե 42-ամյա դերասանուհու եւ նրա ընկերոջ` շվեյցարացի գործարար Արպադ Բուսոնի դուստրն ինչ անուն է ստացել, […]

33-ամյա հայազգի Արտեմը “օրենքով գող” է “թագադրվել”

“Прайм Крайм” տեղեկատվական գործակալությանը հայտնի է դարձել, որ ամռան սկզբին Լիպեցկի 33-ամյա բնակիչ, Դեդ Հասանի կլանի երկայացուցիչ Արտեմ Առաքելյանը Մոսկվայում “օրենքով գող” է թագադրվել: Մինչ հիմա Առաքելյանի` “օրենքով գող” դառնալու մասին լուրը չի հրապարակվել, դրա մասին տեղյակ են եղել միայն նեղ շրջանակի մարդիկ:

Սերն է սկսվում սեքսից, թե՞`հակառակը

Այն ժամանակ, երբ գրողները եւ բանաստեղծները պատմում են, որ սերը ծնվում է սրտում, գիտնականները պնդում են, որ այդ լուսավոր զգացմունքը ծնվում է կրքից: Այսինքն` ավելի է ուժեղանում սեքսից հետո: Դա տեղի է ունենում ուղեղի մակարդակում: Հետազոտությունը պարզել է, որ ուղեղի այն հավածները, որոնք վերահսկում են սերը, ղեկավարում են նաեւ սեռական ձգողականությունը: Հետեւաբար, սեքսուալ ձգողականությունը կարող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված