Ումա Տուրմանը 3-րդ անգամ է մայրացել
Հոլիվուդյան դերասանուհի Ումա Տուրմանը, ով իր հղիության մասին հայտարարել էր 2012-ի փետրվարին, աղջիկ է լույս աշխարհ բերել: Սա Ումայի 3-րդ երեխան է: Նա եւս 2 երեխա ունի Իթան Հոուքի հետ ամուսնությունից` 14-ամյա Մայա Ռեյը եւ 10-ամյա Լեւոն Ռոանը:
Այն մասին, թե 42-ամյա դերասանուհու եւ նրա ընկերոջ` շվեյցարացի գործարար Արպադ Բուսոնի դուստրն ինչ անուն է ստացել, առայժմ հայտնի չէ: Ինչպես Ումայի, այնպես էլ Արպադի համար, աղջիկը 3-րդ երեխան է, նա եւս 2 որդի ունի նախորդ ընկերուհուց:
Ումա Տուրմանը եւ Արպադ Բուսոնն սկսեցին հանդիպել 2007-ին: 2009-ին, արդեն նշանված լինելով, նրանք որոշեցին բաժանվել: Այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց նրանք կրկին միացան, իսկ 2012-ի փետրվարին հայտարարեցին, որ սպասում են իրենց առաջնեկին: