Մեծ երջանկության 7 փոքրիկ գաղտնիքները
Սերը պահպանելու համար իմաստություն է հարկավոր: Հետեւյալ խորհուրդներին հետեւելով հնարավոր կդառնա պահպանել լավ հարաբերությունները ձեր զուգընկերոջ հետ: Կրկնելով այս արտահայտությունները եւ գիտակցելով դրանց նշանակությունը` կհասկանաք, որ ամեն մի հանճարեղ բան շատ հասարակ է:
1. Հարկավոր է ոչ միայն սիրել, այլ նաեւ հարգել: Առանց հարգանքի սեր չի լինում: Հնարավոր չէ առանց հարգանքի լավ հարաբերություններ ստեղծել, քանի որ զուգընկերներից յուրաքանչյուրն անտարբերության կմատնի մյուսի ցանկությունը եւ դա ոչ մի լավ բանի չի բերի:
2. Հարկավոր է ոչ միայն հարգել, այլ նաեւ լսել: Լսել հենց այն, ինչ ձեզ ասում են, արվեստ է: Հարկավոր է սովորել լսել ձեր ընտրյալին եւ դուք նորովի կբացահայտեք նրան:
3. Հարկավոր է ոչ միայն լսել, այլ նաեւ հասկանալ: Միմյանց հասկանալը համատեղ ընտանեկան երջանիկ կյանքի բաղկացուցիչ մասն է:
4. Հարկավոր է ոչ միայն հասկանալ, այլ նաեւ աջակցել: Ցույց տվեք ձեր տղամարդուն, որ ձեզ մտահոգում է նրա ծրագրերի իրականցումը եւ որ դուք աջակցում եք նրան:
5. Հարկավոր է ոչ միայն աջակցել, այլ նաեւ հավատալ: Հավատալ, որ դու ճիշտ ճանապարհին ես եւ ամեն ինչ կստացվի:
6. Հարկավոր է ոչ միայն հավատալ, այլ նաեւ օգնել: Հայտնիր նրան, որ դու կօգնես, որ քեզ վրա կարելի է ցանկացած ժամանակ հույս դնել:
7. Հարկավոր է ոչ միայն օգնել, այլ նաեւ չխանգարել: Դա եւս շատ կարեւոր է: Եթե ձեր սիրելին տրամադրություն չունի եւ ցանկանում է մենակ մնալ ու ոչինչ չքննարկել, տվեք նրան այդ հնարավորությունը: Նա շատ շնորհակալ կլինի, իսկ շնորհակալ լինելը երջանիկ հարաբերությունների “չբարձրաձայնվող կանոնն է”: