Հոլիվուդյան գերաստղի երեխաները դատարան են դիմում` հայտնի մայրիկից հրաժարվելու համար
Հոլիվուդյան գերաստղեր Դեմի Մուրի եւ Բրյուս Ուիլլիսի 3 երեխաները մտադիր են դատարանի միջոցով արգելել մորը որեւէ կերպ շփվել իրենց հետ:
Մուրի մոտ ընկերները հաստատել են, որ վերջին ժամանակներում դերասանուհու եւ երեխաների միջեւ հարաբերությունները “կրիտիկական կետի” են հասել: Ներկա պահին 3 դուստրերն էլ թաքնվում են Դեմիից, ինչի պատճառ են դարձել վիճաբանությունները, որոնց նախաձեռնությունը դերսանուհունն է:
Աստղային երեխաները պնդում են, որ իրենց մայրը վերջին ընթացքում վերածվել է տնային բռնապետի եւ շարունակ հիստերիաներ է բարձրացնում: Մի քանի անգամ նա իր պահվածքով նույնիսկ հասցրել է աղջիկներին այն վիճակի, որ վերջիններս արտասվել են: Այդ ամենի արդյունքում Ռումերը, Սկաուտը եւ Տալուլուն խմբակային հայց են ներկայացրել դատարան, որպեսզի պաշտպանվեն մոր հետ շփումից:
49-ամյա Դեմի Մուրի հոգեկան առողջությունը կտրուկ վատացավ 2012-ի հունվարին, երբ նրան նյարդային նոպայով հիսպիտալացրեցին, ինչից հետո էլ դերասանուհին բուժվում էր դեպրեսիայից եւ անորեքսիայից: Դեմիի սթրեսային վիճակի պատճառ դարձավ երիտասարդ ամուսնու` Էշթոն Քեթչերի հետ բաժանումը: