26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՍՊՈՐՏ

Արդեն կարոտում ենք Սարգիսին. Դավիթ Մանոյան

՛՛Շատ բան ենք սովորել նրանից ոչ միայն ես, այլև բոլորը, ովքեր խաղացել են Սարգիս Հովսեփյանի հետ: Առաջին հերթին կարգապահությունը, հետո ընկերասիրությունը, մենք այսքան ժամանկ չենք զգացել այդ տարիքային տարբերությունը՛՛,-այսօր Հայստանի հավաքականի բաց մարզումներից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց հավաքականի ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանը: Նշենք, որ հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանի համար Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը, որը կկայանա նոյեմբերի […]

Երազանքների մեջ չեմ ընկնելու, ես խաղում եմ “Շախտյորում”. Հենրիխ Մխիթարյան

՛՛Ժամանակը ամեն ինչ ցույց կտա, ես ոչինչ չեմ ասի, ես ոչնչից տեղյակ չեմ՛՛,-այսօր Հայաստանի հավաքականի բաց մարզումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային հավաքականի ու Դոնեցկի ՛՛Շախտյորի՛՛ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ պատասխանելով իր՝ եվրոպական ակումբներ տեղափոխվելու մասին հարցին: Հենրիխը հիշեցրեց, որ ինքը հանդես է գալիս “Շախտյորում” և պայմանագիր ունի տվյալ թիմի հետ: “Չեմ մտածելու կամ […]

Հայաստանի հավաքականը բաց մարզում անցկացրեց /ֆոտո, վիդեո/

Այսօր երեկոյան Հայաստանի ֆուտբոլի հավաքականը բաց մարզում անցկացրեց Ֆուտբոլի ակադեմիայում: Մեր հավաքականը պատրաստվում է նոյեմբերի 14-ին տեղի ունենալիք Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպմանը: Մարզմանը մասնակցում էին ՛՛Շախտյորի՛՛ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը, ում համար այս խաղը վերջինն է լինելու, քանի որ նա հեռանում է մեծ ֆուտբոլից: Ակտիվորեն մարզվում էին նաև մյուսները՝ Դավիթ Մանոսյանը, Արթուր Սարկիսովը, Կառլեն […]

Հայ շախմատիստուհիները հաղթանակներով են սկսել աշխարհի առաջնությունը

Գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը (Հայաստան), Էլմիրա Սկրիպչենկո-Աղաբաբյանը (Ֆրանսիա), Տաթեւ Աբրահամյանը (ԱՄՆ), միջազգային վարպետ Նատալյա Խուդգարյանը (Կանադա) մասնակցում են  Ռուսատանի Խանտի Մանսիյսկ քաղաքում կայացող աշխարհի կանանց առաջնությանը: Նոյեմբերի 11-ին կայացել են հետևյալ հանդիպումները: Դանիելյան – Խուխաշվիլի 1-0 Մկրտչյան – Արախամիա 1-0 Սկրիպչենկո – Սոխո 0-1 Աբրահամյան – Կոստենյուկ 1/2 Խուդգարյան – Ժաո Հու 0/1

Մխիթարյանը՝ դուբլի հեղինակ (վիդեո)

Ուկրաինայի առաջնության 15-րդ տուրում միմյանց էին հանդիպել դոնեցկյան երկու ակումբները՝ ՛՛Շախտյորն՛՛ ու ՛՛Մետալուրգը՛՛: ՛՛Շախտյորն՛՛ այս խաղում բացարաձակ առաջատար էր, և կարողացավ մրցակից դարպսը չորս անպատասխան գնդակ ուղարկել: Մեկական գոլերի հեղինակներ դարձան  Էդուարդոն և Ալեքս Տեիշեիրան: Իսկ դուբլի հեղինակ դարձավ Հայստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նման կերպ Մխիթարյանն այս մրցաշրջանում արդեն դարձել է տասնվեց գոլի հեղինակ: […]

Մեսսին գերազանցեց Պելեի ռեկորդը

Իսպանիայի առաջնությունում երեկ ՛՛Բարսելոնան՛՛  հյուրընկալվել էր ՛՛Մալյորկային՛՛: Խաղն ավարտվեց 4:2 օգուտ կապտանռնագույնների: Սակայն ուշագրավը ոչ թե ՛՛Բարսայի՛՛ հաղթանակն է, այլ այս խաղում արգենտինացի Լիենոլ Մեսսին կարողացավ գերազանցել աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, բրազիլացի Պելեի ռեկորդը: Պելեն մեկ տարվա ընթացքում խփել էր 75 գնդակ, որը մինչ այժմ ոչ ոք չէր գերազանցել: Իսկ այս խաղում Մեսսին, խփելով  2 գնդակ, […]

Նախագահը ֆուտբոլ է դիտել եւ պարգեւատրել

Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայի մարզասրահում դիտել է ՀՀԿ 10-րդ ավանդական մարզական խաղերի ծրագրով անցկացված մինի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ փուլի խաղերը: Խաղի ավարտին Հանրապետության ղեկավարը շնորհավորել եւ ՀՀԿ պատվոգրեր ու մեդալներ է հանձնել առաջին երեք տեղերը զբաղեցրած թիմերին: Առաջնության հաղթող թիմը պարգեւատրվել է նաեւ գլխավոր մրցանակով՝ առաջնության […]

Որակազրկումներ ու տուգանքներ հայկական ակումբներին

Նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Նիստում  որոշվեց` 03/11/12թ. «Իմպուլս»-«Շիրակ» խաղին «Իմպուլս» թիմի ֆուտբոլիստ Վաչիկ Եղիազարյանի հեռացման, մրցակցին հայհոյելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն` որակազրկել 3 խաղով, «Էրեբունի-Դիլիջան» մարզական ակումբին տուգանել 50000 դրամ: 03/11/12թ. «Իմպուլս»-«Շիրակ» խաղին «Շիրակ» թիմի ֆուտբոլիստ Կարեն Մուրադյանի […]

Մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանին նվիրված Դեն Տո Ֆուդոկան կարատե-դո ֆեդերացիայի գավաթի առաջնությունը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին նվիրված Հայաստանի Դեն Տո Ֆուդոկան կարատե-դո ֆեդերացիայի գավաթի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը: Մարզաձևի մարզիչներն ու մարզիկները հանդես են եկել ցուցադրական ելույթներով: Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին աջակցության և միջոցառմանը մասնակցելու համար, Հայաստանի Դեն Տո Ֆուդոկան կարատե-դո ֆեդերացիայի նախագահ, սև գոտի 7-րդ դան Կարեն Ավետիսյանը […]

Հայ ֆուտբոլիստները կսկսեն մարզվել նոյեմբերի 12-ից

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է նոյեմբերի 12-ից մեկնարկող Հայաստան-Լիտվա հանդիպման նախապատրաստական մարզական հավաքի ծրագիրը: Նոյեմբերի 12-ից, ժամը 13:00-ից Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստները եւ ազգային հավաքականի մարզչական շտաբը կհանգրվանեն հավաքի կենտրոնատեղիում`ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի Ակադեմիայում: Նոյեմբերի 12-ին, ժամը 19:00-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի Ակադեմիայում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի  մարզումը, որին կարող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի