06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՍՊՈՐՏ

Փոփոխություններ Բարձրագույն խմբում

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում կատարվել են փոփոխություններ: Նոյեմբերի 24-ին նշանակված «Փյունիկ»-«Իմպուլս» հանդիպումը կկայանա նոյեմբերի 25-ին: Նոյեմբերի 25-ից սկսած Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում նշանակված Հայաստանի Բարձրագույն խմբի հանդիպումները կսկսվեն ժամը 14:00-ին: Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը:   Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. Սպասարկող անձնակազմեր   Նոյեմբերի 21-ին […]

Կայացավ Ալիխանյանի անվան հուշամրցաշարը. սամբիստների թվի աճ

2012թ. նոյեմբերի 18-ին Երևանի “Աշխատանք” ընկերության մարզադահլիճում տեղի ունեցավ ՀՀ վաստակավոր մարզիչ, Հայաստանում սամբո մարզաձևի հիմնադիրներից` Վիկտոր Ալիխանյանի հուշամրցաշարը՝ մասնակցությամբ ՀՀ Շիրակի, Լոռիի, Տավուշի, Կոտայքի, Արարատի մարզերի, Երևան քաղաքի և ԼՂՀ ավելի քան 250 պատանի մարզիկ-մարզուհիների: Արդեն 14-րդ անգամ անցկացվող մրցաշարի նպատակն է սամբո մարզաձևի հանրահռչակումը, պատանի մարզիկների ուժերի փորձարկումը, ծանոթությունը՝ պաշտոնական մրցումների ընթացակարգին ու […]

‘Մանչեսթեր Յունայթեդը’ Թուրքիա է մեկնել առանց Ռունիի, Վան Պերսիի…

Անգլիական ‘Մանչեսթեր Յունայթեդը’ մեկնել է Ստամբուլ, որտեղ Չեմպիոնների լիգայի հինգերորդ տուրի շրջանակներում պայքարելու է ‘Գալաթասարայի’ դեմ: Նշենք, որ ‘Մանչեսթր Յունայթեդը’ Թուրքիա է մեկնել առանց իր մի շարք առաջատար ֆուտբոլիստների` Վան Պերսիի,  Ռիո Ֆերդինանդի, Ռայան Գիգսի ու Պոլ Սքոուլզի: Խաղին չի մասնակցի նաև Ուեյն Ռունին:

Արթուր Աբրահամը` նաև դերասան

WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգի չեմպիոն Արթուր Աբրահամը նկարահանվել է գերմանացի հանրահայտ դերասան, ռեժիսոր Թիլ Շվայգերի ֆիլմում, որտեղ նա կատարել է սուտինյորի դեր:  Նկարահանումներից հետո ռեժիսորն ասել է, որ ինքը հիացած է Արթուրի խաղով:  Նշենք, որ ֆիլմի նկարահանման աշխատանքները մեկնարկել են հոկտեմբերի 30-ին: Հարցին, թե զուգահեռներ կան այս կերպարի ու բռնցքամարտիկի  իրական կյանքի միջև, Աբրահամը պատասխանել է. ‘Սա պարզապես […]

Թուրքիա-Ադրբեջան հանդիպումն ավարտվել է սկանդալով /վիդեո/

Թուրքիայի Կեմեր քաղաքում ավարտվել է  ռեգբիի Եվրոպայի գավաթի Թուրքիա-Ադրբեջան հանդիպումը: Սակայն այս հանդիպումը, ի տարբերւություն մյուսների, այդքան էլ խաղաղ չի ընթացել ու սկանդալով է ավարտվել: 53:3 հաշվի ժամանակ մարզիկները ծեծկռտուքի են բռնվել: http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=S8QAIu6VXMA

50 լավագույնների մեջ Մխիթարյանը 11-րդն է

Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրից հետո Հայաստանի հավաքականի ու Դոնեցկի ‘Շախտյորի’ խաղացող Հենրիխ Մխիթարյանը հայտվել է Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի 50 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում: Նրա միջին գնահատականը կազմել է 7.1 բալ։ Այդ արդյունքով Մխիթարյանը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը: Լավագույնների ցուցակը գլխավորում են ‘Շախտյորից’  Վիլիանը և ‘Մալագայից’ Իսկոն, ովքեր հավաքել են 7.7-ական բալ։ Երրորդ տեղը բաժանում են Իբրահիմովիչն ու […]

Ադրբեջանցի բռնցքամարտիկները կժամանեն Երեւան

Բռնցքամարտի Ադրբեջանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Շամիլ Ալիմջանովը խոստովանել է, որ աշխարհի առաջնությունը, որը կանցկացվի Հայաստանում, իրենց համար հատուկ նշանակություն կունենա: Ինչպես “azerisport.com” կայքին հայտնել է Ալիմջանովը, որ “իրենք ցանկանում են շատ ավելի լավ հանդես գալ, քանի որ առաջնությունը տեղի է ունենալու Երեւանում”: “Բռնցքամարտիկները պետք է հոգեբանորեն պատրաստվեն ռինգ դուրս գալուց առաջ”,-նշել է նա: Նշենք, որ […]

Ինձ համար մեծ պատիվ կլինի խաղալ Հայաստանի հավաքականի կազմում. Ա. Խաչատուրով

‘Ինձ համար մեծ պատիվ կլինի խաղալ Հայաստանի հավաքականի կազմում, քանի որ հայրս  հայ է: Այդ երկիրը մեր հայրենիքն է’,-ասել է Հայաստանի հավաքական հրավիրված Տիրասպոլի ‘Շերիֆի’ պաշտպան Արտյոմ Խաչատուրովը ակումբի պաշտոնական կայքին: Ֆուտբոլիստը նշել է, որ իր համար, իհարկե, ցավալի է, որ լքում է Մոլդովայի երիտասարդների հավաքականը, սակայն ամեն դեպքում ինքը գիտակցում է, որ իրեն աճ […]

Ինձ համար կարևոր չէ՝ ով կլինի ավագը. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի հավաքականի և Դոնեցկի ՛՛Շախտյորի՛՛ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից ակումբի պաշտոնական կայքը հարցրել է, թե ում է նա տեսնում հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանի փոխարեն: ՛՛Ինձ համար կարևոր է, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ հասկանա իր կարևորությունը խաղադաշտում և խաղա այնպես, ինչպես կխաղար թիմի ավագը՛՛,-պատասխանել է Հենրիխը՝ հավելելով, որ իր համար կարևոր չէ, թե ով կլինի ավագի թևկապով:   […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված