Հայաստանի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ հանդիպումների խաղացանկը հաստատված է
_1354804735.jpg)
Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Նիստում որոշվեց`
28/11/12թ. «Ալաշկերտ»-«Բանանց» խաղին նախախաղային խորհրդակցությանը ոստիկանության ներկայացուցչի չմասնակցելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 18-րդ կետի համաձայն` «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբին տուգանել 10000 դրամ:
13Ե142 խաղին «Միկա-2000» թիմի կազմում չգրացված ֆուտբոլիստ մասնակցելու համար, ՀՖՖ-ի մանկապատանեկան մրցումների անցկացման կանոնակարգի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` «Միկա» ֆուտբոլային ակումբին տուգանել 3000 դրամ:
01/12/12թ. «Շահումյան-ֆզ»-«Գյումրի-ֆզ» խաղին «Գյումրի-ֆզ» թիմի ֆուտբոլիստ Աշոտ Խաչատրյանի հեռացման (նույն խաղում 2 զգուշացում) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 21-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` որակազրկել 1 խաղով, «Գյումրի-Անի» հասարակական կազմակերպությանը տուգանել 7000 դրամ:
2012-2013թթ. Հայաստանի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ հանդիպումների խաղացանկը հաստատված է
Հաստատվել է 2012-2013թթ. Հայաստանի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ հանդիպումների խաղացանկը՝
| Դաշտիտերը | Հյուրը | Քաղաքը | Մարզադաշտը | Օրը | Ժամը | 
| 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| Փյունիկ | Իմպուլս | Երևան | «Հանրապետական» | 02/03/2013 | 14:00 | 
| Ալաշկերտ | Գանձասար | Երևան | «Նաիրի» | 02/03/2013 | 14:00 | 
| Ուլիս | Միկա | Երևան | «Հանրապետական» | 03/03/2013 | 14:00 | 
| Շիրակ | Արարատ | Գյումրի | քաղաքային | 03/03/2013 | 14:00 | 
| Իմպուլս | Փյունիկ | Արարատ | Այգ | 12/03/2013 | 14:00 | 
| Գանձասար | Ալաշկերտ | Կապան | «Գանձասար» | 12/03/2013 | 14:00 | 
| Միկա | Ուլիս | Երևան | «Միկա» | 13/03/2013 | 14:00 | 
| Արարատ | Շիրակ | Աբովյան | քաղաքային | 13/03/2013 | 14:00 | 
 
                










































