14 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Մխիթարյանը՝ Ուկրաինայի առաջնության 2012թ. Լավագույն լեգիոներ

“Украинский футбол” թերթի անցկացրած հարցման համաձայն Դոնեցկի “Շախտյոր” ակումբի ֆուտբոլիստներըն արժանացել են սահմանված 5 մրցանակներից 3-ին: Ինչպես հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը, յուրաքանչյուր անվանակարգում առանձնացվել է 10 հավակնորդ, որոնց օգտին էլ մեկ ամսվա ընթացքում քվեարկել են թերթի ընթերցողները:

Քվեարկության արդյունքում լավագույն մարզիչ է ճանաչվել “Շախտյոր”-ի մարզիչ Միրչա Լուչեսկոն, իսկ նույն ակումբի դարպասապահ Անդրեյ Պյատովը լավագույնն է իր անվանակարգում, իսկ Դոնեցկի Շախտյորի եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 2012թ. լավագույն լեգիոնական, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում 23-ամյա Մխիթարյանը մասնակցել է 17 խաղի եւ դարձել է 18 գոլի հեղինակ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ